ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի ընտանիքի անդամները ամերիկյան վարչակազմի ղեկավարի նախընտրական արշավի ներկայացուցիչների հետ քննարկել են նախագահական մրցապայքարից նրա դուրս գալու հնարավոր ծրագիրը՝ հայտնում է NBC-ն: Քննարկումների հիմնական միտքն այն է, որ Բայդենի դուրս գալը նախագահական մրցապայքարից պետք է ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությանն առավել շահեկան դիրք ապահովի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին հաղթելու համար։               
 

Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանում Իրանի դեսպանին

Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանում Իրանի դեսպանին
15.12.2016 | 22:46

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի հետ: Ողջունելով դեսպանին` քաղաքապետը բարձր է գնահատել Երևանի քաղաքապետարանի և ԻԻՀ դեսպանատան համագործակցությունը՝ նշելով, որ իսկապես արդյունավետ է ու հաջողված: Անդրադառնալով երկու մայրաքաղաքների համագործակցությանը՝ Երևանի քաղաքապետը նկատել է, որ այդ ուղղությամբ անհրաժեշտ է հստակ քայլեր ձեռնարկել:


«Հաշվի առնելով հայ-իրանական հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակը` մենք անչափ կարևորում ենք փոխգործակցության ամրապնդումն ու ընդլայնումը նաև տեղական ինքնակառավարման մարմինների միջև: Այս հարցում, անշուշտ, մեծ է ինչպես Ձեր դերը, պարոն դեսպան, այնպես էլ ԻԻՀ- ում ՀՀ դեսպանի: Երևանի և Իրանի գործընկեր քաղաքների միջև հաստատված բարեկամական կապերը ջերմ են, տեղական ինքնակառավարման մարմինների փոխգործակցությունն էլ արդյունավետ: Ըստ այդմ, մենք պատրաստակամ ենք նմանատիպ կապեր հաստատել նաև մայրաքաղաք Թեհրանի հետ»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:


Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին նշել է, որ իր լիազորությունների շրջանակում կանի հնարավորը, որ կազմակերպվի Թեհրանի քաղաքապետի այցը Երևան, որով էլ հիմք կդրվի երկու մայրաքաղաքների համագործակցությանը: «Պարոն քաղաքապետ, շնորհակալ եմ Ձեր հետևողականության համար, որ ցուցաբերում եք Իրանի դեսպանատան բոլոր նախաձեռնությունների հանդեպ: Վստահեցնում եմ, որ կանեմ հնարավորը, որ գործնական կապեր հաստատվեն նաև երկու մայրաքաղաքների միջև, ինչը փոխշահավետ համագործակցության նոր հեռանկարներ կբացի»,- նշել է դեսպանը: Հանդիպման շրջանակում կողմերը պայմանավորվել են Երևանի զբոսաշրջային փաթեթներում ներառել մայրաքաղաքի Կապույտ մզկիթը, որտեղ զբոսաշրջիկները հնարավորություն կունենան ծանոթանալու իրանական մշակույթին: Քաղաքապետ Տարոն Մարգարյանն առաջարկել է ստեղծել աշխատանքային խումբ, որը համակողմանի կքննարկի երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բոլոր ծրագրերն ու առավել օպերատիվ լուծումներ կապահովի դրանց կյանքի կոչման հարցում:

Դիտվել է՝ 3385

Մեկնաբանություններ