Ռուսաստանը ողջունում է ԲՐԻԿՍ-ին անդամակցելու Ադրբեջանի որոշումը՝ հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը։ «Ողջունում ենք ԲՐԻԿՍ-ի աշխատանքներին որպես լիիրավ անդամ մասնակցելու մեր բարեկամ Ադրբեջանի ցանկությունը։ Մենք կշարունակենք աջակցել, որպեսզի դա տեղի ունենա: Կարծում եմ՝ դա կարվի առաջիկա տարիներին»,- ասել է նա:                
 

Ցուցարարները երեկ փակել էին Բաղրամյան պողոտան

Ցուցարարները երեկ փակել էին Բաղրամյան պողոտան
31.07.2016 | 10:14

Երեկոյան Ազատության հրապարակում հանրահավաքի մասնակիցները երթով շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, այնուհետև՝ Բաղրամյան պողոտա և փակեցին: Պողոտայի սկզբնամասում ոստիկանական ավտոբուսներ երևացին, որոնք փորձում էին շարժվել նախագահական նստավայր: Ցուցարարներից մեկը պառկեց ավտոբուսներից մեկի առջև՝ թույլ չտալով առաջ շարժվել, մյուս ավտոբուսը շարժվեց նախագահական նստավայր: Երբ ցուցարաների մի մասը նստացույց սկսեց Բաղրամյան պողոտայի սկզբնամասում, ոստիկանները փշալարով փակեցին հատվածը: Բաղրամյանում գտնվող «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ ՊՊԾ գնդի գրավման հետևանքով ստեղծված իրավիճակի լուծումը Սերժ Սարգսյանի հրաժարականն ու ժամանակավոր կառավարության ստեղծումն է:

«Սա Հայաստանի խաղաղության, արժանապատվության և ազատության վերջին շանսի պայքարն է», - ասաց Հովհաննիսյանը: Նա դատապարտեց ցուցարարների ու լրագրողների դեմ ոստիկանության հատուկ գործողությունները՝ դրանք «քստմնելի, վախկոտ, միջազգային ու հայկական օրենքների կոպիտ խախտմամբ կատարված արարքներ» որակելով:

Դիտվել է՝ 6674

Մեկնաբանություններ