Ռուսաստանը ողջունում է ԲՐԻԿՍ-ին անդամակցելու Ադրբեջանի որոշումը՝ հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը։ «Ողջունում ենք ԲՐԻԿՍ-ի աշխատանքներին որպես լիիրավ անդամ մասնակցելու մեր բարեկամ Ադրբեջանի ցանկությունը։ Մենք կշարունակենք աջակցել, որպեսզի դա տեղի ունենա: Կարծում եմ՝ դա կարվի առաջիկա տարիներին»,- ասել է նա:                
 

«ՀՀԿ-ն խնդրի բացառապես խաղաղ հանգուցալուծման կողմնակից է»

«ՀՀԿ-ն խնդրի բացառապես խաղաղ հանգուցալուծման կողմնակից է»
22.07.2016 | 18:57

ՀՀԿ-ն խնդրի բացառապես խաղաղ հանգուցալուծման կողմնակից է՝ ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով ՊՊԾ գնդի գրավման փաստը։


«Տեղի է ունեցել ողբերգություն, մենք կորցրել ենք մեր ժողովրդի պաշտպաններից մեկին։ Մարդ, որը հայրենիքին ծառայել է եւ այժմ, եւ արցախյան պատերազմի ժամանակ»,- նշել է Շարմազանովը՝ ցավակցելով Արթուր Վանոյանի ընտանիքին։
Ըստ ՀՀԿ խոսնակի, այսօր թիվ մեկ խնդիրը բանակցությունների միջոցով կարգավորումն է։ «Մեր ուժային կառույցները հիմնականում ունեցել են մի նպատակ՝ առանց արյունահեղության հասնել դժվարին իրավիճակի հանգուցալուծմանը։ Հարցեր կհնչեն, թե ինչու հանրապետականները հարցազրույցներ չենք տվել, չենք ներկայացրել մեր տեսակետը։ Մեր եւ կոնկրետ իմ լռությունը պայմանավորված է եղել խաղաղ բանակցությունները չխոչընդոտելու ցանկությամբ»,- նշել է Շարմազանովը եւ հավելել.

«Հավատում եմ, որ բոլոր կողմերում հանդուրժողականությունը, խիղճը կհաղթի եւ մենք կխուսափենք նոր արյունահեղությունից։ Հայաստանում մենք թշնամիներ չունենք»։

Հարցին, թե ինչու նախագահը կոչով չի դիմել ժողովրդին, իսկ իշխանությունը չի արձագանքում «Սասնա ծռեր» խմբի պահանջներին, Շարմազանովն ասել է. «Պահանջների մասին ժամանակը չէ խոսելու, այսօր խնդիրը բանակցելն է։ Հայաստանում կա իշխանություն, եւ ԱԱԾ-ն պարբերաբար պաշտոնական հայտարարություններ է արել։ ԱԱԾ-ն իշխանության մասն է»։

Դիտվել է՝ 2147

Մեկնաբանություններ