Սեպտեմբերի 30-ին ՌԴ զորքերը դրոններով գրոհել են Կիևը՝ տարբեր ուղղություններով։ Օդային տագնապը ՈՒկրաինայի մայրաքաղաքում շարունակվել է ավելի քան հինգ ժամ։ Տուժածներ և ավերածություններ չկան՝ տեղեկացրել է Կիևի քաղաքային ռազմական վարչությունը։               
 

Նախարարները ճողոպրեցին

Նախարարները ճողոպրեցին
22.07.2016 | 01:17

Ինչպես և կանխատեսում էինք, կառավարության երեկվա նիստից հետո նախարարները լրագրողների աչքին չերևացին, նախընտրեցին հեռանալ հետնամուտքով։ Դե պարզ է, ոչ ոք չի ուզում այս խառն իրավիճակում խոսել։ Միակ «դուխովը» էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն էր, և հենց նրան էլ հարցրինք՝ արդյո՞ք հնարավոր չէր կանխել այս իրավիճակը, եթե ԱԱ-ն և ոստիկանությունը նախապես քայլեր ձեռնարկեին, չէ՞ որ նման հարձակումները մեկ ժամում չեն ծրագրվում։

«Այդ հարցին չեմ կարող պատասխանել, չեմ տիրապետում ամբողջական տեղեկատվությանը, թե պատկան կառույցները որքանով են տեղեկացված եղել, կամ ինչ խորությամբ է եղել այդ տեղեկատվությունը»,- ասաց նախարարը։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1783

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ