ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի ընտանիքի անդամները ամերիկյան վարչակազմի ղեկավարի նախընտրական արշավի ներկայացուցիչների հետ քննարկել են նախագահական մրցապայքարից նրա դուրս գալու հնարավոր ծրագիրը՝ հայտնում է NBC-ն: Քննարկումների հիմնական միտքն այն է, որ Բայդենի դուրս գալը նախագահական մրցապայքարից պետք է ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությանն առավել շահեկան դիրք ապահովի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին հաղթելու համար։               
 

Կրետեն ցույց տվեց ուղղափառների ունակությունը՝ ներկայանալ իբրև «համաշխարհային ընկերակցություն»

Կրետեն ցույց տվեց ուղղափառների ունակությունը՝ ներկայանալ իբրև «համաշխարհային ընկերակցություն»
04.07.2016 | 13:44

Քրիստոնեական միասնությանը աջակցության պապական խորհրդի աշխատակից հայր Իակինֆ Դեստիվելը Կրետեում է՝ իբրև L'Osservatore Romano (Վատիկան) թերթի աշխատակից՝ լուսաբանելու Համաուղղափառ ժողովը: Նա պատմել է, որ բացմանը ներկա են եղել դիտորդներ, այդ թվում՝ Կաթոլիկ եկեղեցու կարդինալ Կուրտ Կոխը, որ գլխավորում է Քրիստոնեական միասնության աջակցության պապական խորհուրդը, և խորհրդի քարտուղար, մոնսենյոր Բրայան Ֆարելը: Կոստանդնուպոլսի պատրիարք Բարդուղիմեոսը, որ նախագահել է ժողովը, ընդգծել է ՈՒղղափառ եկեղեցու միասնության ամրապնդման կարևորությունը:

Նստաշրջանները դիտորդների համար փակ են եղել: Հարցին՝ կարո՞ղ է Համաուղղափառ ժողովը բարելավել կաթոլիկ և ուղղափառ եկեղեցիների հարաբերությունները, հայր Իակինֆը պատասխանել է. «Անկասկած, այս ժողովը մեծ նշանակություն ունի կաթոլիկ եկեղեցու համար նախ և առաջ, որովհետև ուղղափառ եկեղեցիների միասնությունը կհեշտացնի երկխոսությունը կաթոլիկ եկեղեցու հետ, նաև այն պատճառով, որ կաթոլիկ եկեղեցին մտածում է հավաքականության մասին»: Ռուս ուղղափառ եկեղեցու մերժումը Համաուղղափառ ժողովին մասնակցել՝ օգնել է Կոստանդնուպոլսի պատրիարք Բարդուղիմեոսին՝ հնարավորություն տալով Կրետեում անարգել հաստատել իր առաջնորդությունը իբրև «առաջինը հավասարների մեջ»՝ կարծում է National Catholic Register (Այրոնդեյլ, ԱՄՆ): Պրոֆեսոր Ալբերտո Մելոնին, որ եկեղեցու պատմություն է դասավանդում Բոլոնիայի համալսարանում, ասում է, որ Կրետեի խորհրդակցությունն ինքնին ռեալ հաջողություն է Կոստանդնուպոլսի համար: Նրա խոսքով՝ Ռուս ուղղափառ եկեղեցին ծրագրում էր ամբողջությամբ վերահսկել քննարկումները: Նրան հաջողվեց ձեռք բերել պայմանավորվածություն, որը հաստատում էր որոշումները կոնսենսուսով ընդունելու մոդելը, որը վետոյի իրավունք էր տալիս մասնակիցներին:

«Կոնսենսուսի սկզբունքի օգտագործումը նշանակում էր, որ ռուսները կարող են հավիտենական սպառնալիք լինել» Կոստանդնուպոլսի համար՝ բացատրում է պրոֆեսորը, այնպես որ «Բարդուղիմեոսը կարող է շնորհակալություն հայտնել Պատրիարք Կիրիլին և Միտրոպոլիտ Իլարիոնին իրեն ընձեռված հնարավորության համար ժողովն անցկացնել նույնիսկ կոնսենսուսի սկզբունքի վրա», որովհետև Ռուս ուղղափառ եկեղեցին մի կողմ քաշվեց: Արդյունքում՝ Կրետեի խորհրդակցությունը ցույց տվեց ուղղափառների ունակությունը՝ ներկայանալ իբրև «համաշխարհային ընկերակցություն»:

L'Osservatore Romano
National Catholic Register


Հ.Գ. Ռուս ուղղափառ եկեղեցին սխալվե՞ց իր հաշվարկներում, թե՞ հաղթեց: Թերևս պարտվեցին երկուսով՝ թե Բարդուղիմեոս պատրիարքը, թե Կիրիլ պատրիարքը: Կիրիլին հաջողվեց ուղղափառ աշխարհի մի հատված անջատել և ձախողել Կրետեի հանդիպման տիեզերաժողովի կարգավիճակը, որը նշանակում է՝ ընդունված որոշումները պարտադիր են կատարման համար: Բարդուղիմեոսը մնացած հատվածում հաստատեց իր գերիշխանությունը և ստացվեց, որ Կրետեն հաստատեց երկու պատրիարքների պատերազմը հանուն ուղղափառ աշխարհի ղեկավարության՝ յուրաքանչյուրի համար ամրապնդելով իր դիրքերը: Ուղղափառ աշխարհում ամեն ինչ շարունակվում է՝ ինչպես աշխարհիկ կյանքում:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2319

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ