ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի ընտանիքի անդամները ամերիկյան վարչակազմի ղեկավարի նախընտրական արշավի ներկայացուցիչների հետ քննարկել են նախագահական մրցապայքարից նրա դուրս գալու հնարավոր ծրագիրը՝ հայտնում է NBC-ն: Քննարկումների հիմնական միտքն այն է, որ Բայդենի դուրս գալը նախագահական մրցապայքարից պետք է ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությանն առավել շահեկան դիրք ապահովի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին հաղթելու համար։               
 

Ագրամունտը խոստանում է

Ագրամունտը խոստանում է
19.04.2016 | 16:12

Այսօր առավոտյան ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի նիստում քննարկվել է Ադրբեջանի մոնիտորինգային պարտավորությունների կատարումը՝ ելնելով այն փաստից, որ Ադրբեջանը մի շարք եվրոպական կոնվենցիաներ է խախտել: Մոնիտորինգի հանձնաժողովի քննարկումները փակ են:

Բայց վաղուց ոչ մեկի համար գաղտնիք չեն ԼՂ հարցը ռազմական ճանապարհով լուծելու Բաքվի հրապարակային հայտարարությունները, որ տարիներ շարունակ բարձրաձայնել են նախագահից մինչև տարբեր պաշտոնյաներ: Ոչ մեկի համար գաղտնիք չէ Ադրբեջանի ռազմական բյուջեն և սպառազինության մակարդակը: Բաքուն արդեն իսկ փորձում է իր ագրեսիան վերագրել Հայաստանին՝ հակառակ պատերազմի առաջին օրերի իր հաղթական ռեպորտաժների, հակառակ պարզ տրամաբանության, որ շփման գծի ողջ երկայնքով հարձակումը լավ նախապատրաստված էր և կան տիեզերքից արված զորաշարժի նկարահանումներ, ի վերջո, բանակցային գործընթացը դադարեցնողը ոչ թե Հայաստանը, այլ Ադրբեջանն է, որ փորձեց նոր ստատուս քվո հաստատել և բանակցությունների սեղան վերադառնալ իր համար շահեկան պայմաններով: Իր իսկ սանձազերծած ագրեսիայի ժամանակ ադրբեջանցիները ոտատակ տվեցին նույնիսկ պատերազմը վարելու կանոնները, խախտելով մարդասիրական իրավունքն ու միջազգային կոնվենցիաները՝ հարվածելով ոչ թե զինուժին, այլ՝ քաղաքացիական բնակչությանը, դպրոցներին, առաջին զոհ դարձնելով դպրոց գնացող 12-ամյա երեխայի, սպանելուց հետո կտրելով որևէ դիմադրություն չցուցաբերող ծերերի ականջներն ու սպանված զինվորների գլուխները: Սրանք փաստեր են, որ ԵԽԽՎ-ն չի կարող շրջանցել՝ մարդու իրավունքների պաշտպանության իր առաքելությամբ, համենայն դեպս՝ Ադրբեջանի մոնիտորինգային պարտավորությունների կատարումը գնահատելիս:

Նախորդ նստաշրջանների քննարկումների պատմությունը վկայում է, թե ՀՀ ԱԺ պատվիրակությունը ինչ քարոզչամեքենայի է ստիպված հակազդել, որ իրենց սկսած պատերազմից հրաժարվելու ու մեզ վերագրելու Բաքվի հանձնարարականի կատարմամբ պայմանավորված՝ այս անգամ բազմապատկվել է: Բաքուն ուզում է աշխարհին ներկայանալ զոհի կերպարանքով՝ դահիճ լինելով: Իսկ դա բազմապատկում է ստի, կեղծիքի, շանտաժի ու կոռուպցիայի ծավալները՝ ելնելով փոփոխված խնդրի կարևորությունից: ԱԺ պատվիրակության ղեկավար, Աժ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հավաստում է, որ նստաշրջանում ոչ մի հնարավորություն բաց չի թողնվում՝ ոչ հանձնաժողովներում, ոչ քաղաքական խմբերում, ոչ լիագումար նիստում, ոչ կուլիսներում, ադրբեջանական իրական քաղաքականությանը իր համարժեք անունն ու գնահատականը տալու:

Սա տևական՝ տեղի ու ժամանակի մեջ չսահմանափակվող աշխատանք է, որի արդյունքը հանրագումարում պիտի լինի հրադադարի պահպանմանն ու խաղաղ բանակցություններին ընթացք տալը, իսկ Ստրասբուրգում՝ ճշմարտության պաշտպանությունը, որը պիտի իմանան ու բարձրաձայնեն հնարավորինս մեծ թվով պատվիրակներ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Երեկ Ստրասբուրգում նստաշրջանի բացմանը ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը հերթական պարիտետայի կոչն է ուղղել Հայաստանին ու Ադրբեջանին՝ կատարելու ԵԽԽՎ-ին անդամակցելիս ստանձնած պարտավորություններն ու գտնելու Ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծում: Նա ասել է. «Անընդունելի է, որ Բեռլինյան պատի անկումից 25 տարի անց եվրոպական ընտանիքի անդամներին նախկինի նման բաժանում են հակամարտությունները: Այս ամսվա սկզբին հակամարտության բռնկում տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղում, ինչը շփման գծում հանգեցրեց մեծ թվով մարդկային զոհերի, այդ թվում՝ քաղաքացիական անձանց: Ես դատապարտում եմ բռնությունն ու ափսոսանք եմ հայտնում մարդկային զոհերի կապակցությամբ»: Դժվար էր ադրբեջանամետ Պեդրո Ագրամունտից սպասել հասցեական հայտարարություն, դա կլիներ նրա անցած ճանապարհի շատ կտրուկ շրջադարձ: Պատահական չէ, որ նա, արձանագրելով հանդերձ, որ ԵԽԽվ-ն չունի ԼՂ-ում իրավիճակի կարգավորման անմիջական մանդատ, գտնում է, որ խորհրդարանական դիվանագիտությունը կարող է օգնել դիրքորոշումների մերձեցմանը: Այսպիսի դիրքորոշումներով՝ դժվար թե: Իզուր է Պեդրո Ագրամունտը խոստացել՝ «Ես այսուհետ նույնպես զբաղվելու եմ այդ հարցով՝ որպես առաջնահերթություններից մեկը», խորհրդարանական դիվանագիտության մեջ որևէ հաջողության հասնելու համար նախ պետք է իրավիճակին համարժեք գնահատականներ տալ:

Դիտվել է՝ 1427

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ