Ոստիկանությունը հաստատում է, որ երեկ ժամը 18-ի սահմանում ահազանգ է ստացել, թե զինված հարձակում է տեղի ունեցել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տան վրա, նռնակ է նետվել առանձնատան ուղղությամբ։ Ոստիկանության քննչական խումբ է մեկնել դեպքի վայր: Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն ասել է, որ տան մոտ պայթյուն չի եղել, ընտանիքի անդամների հետ ոչինչ չի պատահել, երկրորդ նախագահն աշխատանքային այցով Մոսկվայում է: