ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Հանդիպմանը մասնակցել է նաև ԼՂ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը: Նրանք քննարկել են վերջին օրերին Ադրբեջանի կողմից ԼՂ-ի դեմ սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետ կապված խնդիրներ:
Երկուստեք կարևորվել է սերտ համագործակցության ընդլայնումը և խորացումը` որպես Հայաստանի և Արցախի պաշտպանունակության ամրապնդման և տարածաշրջանում կայունության պահպանման առանցքային գործոն: Սեյրան Օհանյանը հանդիպել է նաև ԼՂ Պաշտպանության բանակի հրամկազմի հետ: