ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ապրիլի 7-ին պաշտոնական այցով կժամանի Երևան, հաջորդ օրը կմեկնի Ադրբեջան: Անդրադառնալով ԵՏՄ վարչապետների Երևանում կայանալիք գագաթնաժողովին՝ նրա մամուլի խոսնակը ասել է. «Մոտ ժամանակներս տեղի կունենա Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի և իր հայ պաշտոնակից` Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի հեռախոսազրույցը: Ինչպես սպասվում է, Դմիտրի Մեդվեդևը, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, կտեղեկացնի իր պաշտոնակցին` Ռուսաստանի, այժմ ԵՏՄ-ում նախագահող Ղազախստանի` Երևանում անցկացվող ԵՏՄ վարչապետների գագաթնաժողովը հետաձգելու և այն հաջորդ շաբաթ տեղափոխելու ու Մոսկվայում անցկացնելու առաջարկին համաձայնելու մասին»։