«Ռիա Նովոստի» գործակալությունը, հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության լրատվական ծառայության ղեկավար Վագիֆ Դյարգահլին, նշել է, որ ադրբեջանական կողմը որոշում է կայացրել միակողմանի դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի հետ սահմանի ողջ երկայնքով: «Հիմք ընդունելով խաղաղասիրությունն ու միջազգային կազմակերպությունների հորդորները, Ադրբեջանը որոշում է կայացրել միակողմանի կարգով դադարեցնել ռազմական գործողությունները և ամրապնդել նախօրեին գրավված տարածքները»,- հայտարարել է Դյարգահլին՝ չբացառելով ռազմական գործողություների վերսկսումը: