Յուրաքանչյուր տաղավար տոնի հաջորդ օրը, նաև այսօր` Սուրբ Հարության տոնից հետո մեռելոց է` ննջեցյալներին այցելության օր: Հավատով ի Քրիստոս ննջածները ողջերիս այս օրը տոնակից են լինում, բարեխոսում են մեզ համար, և նրանց աղոթքները ելնում է Աստծու առջև։ Տաղավար տոների հաջորդ օրը եկեղեցիներում մատուցվում է Սուրբ պատարագ և հոգեհանգստյան պաշտոն՝ նրանց համար, ովքեր ճշմարիտ և սուրբ հավատով ննջեցին ի Քրիստոս, և պատարագի մեջ, Աստծու առջև, հիշատակվում են նրանց անունները: