ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի ընտանիքի անդամները ամերիկյան վարչակազմի ղեկավարի նախընտրական արշավի ներկայացուցիչների հետ քննարկել են նախագահական մրցապայքարից նրա դուրս գալու հնարավոր ծրագիրը՝ հայտնում է NBC-ն: Քննարկումների հիմնական միտքն այն է, որ Բայդենի դուրս գալը նախագահական մրցապայքարից պետք է ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությանն առավել շահեկան դիրք ապահովի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին հաղթելու համար։               
 

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի շնորհավորական ուղերձը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի շնորհավորական ուղերձը
28.01.2016 | 14:47

Համայն հայության նվիրական սրբավայր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայոց բանակի օրվա առիթով բերում ենք Հայրապետական մեր օրհնությունն ու ջերմ շնորհավորանքը մեր ժողովրդին, մեր հաղթական բանակի սպաներին ու զինվորներին: Նորանկախ մեր պետականության ամենաթանկ ու նվիրական ձեռքբերումն է Հայոց բանակի կազմավորումը, որն արդյունք է քաջարի մեր զավակների պայքարի և առ Հայրենին նվիրումի ու սիրո:
Այսօր Հայոց բանակի արիասիրտ մեր զինվորների ու հրամանատարների սխրանքով, երբեմն նաև կյանքի զոհաբերումով, անխաթար ու պաշտպանված են մեր երկրի սահմանները: Հայ զինվորի անվեհեր ոգին քաջալերություն է բաշխում մեր ողջ ժողովրդին՝ առաջնորդելով ամենքիս ամբողջական նվիրումով, նախանձախնդրությամբ ու միմյանց նկատմամբ սիրով ծառայելու մեր հայրենիքին և իրագործելու մեր երկրի պայծառ գալիքի լուսավոր տեսիլքներն ու հույսերը:
Միածնաէջ Սուրբ Խորանի առջև աղոթում ենք, որ Երկնավոր մեր Տերը օրհնի և զորացյալ ու հաղթական պահպանի մեր Հայրենիքի սահմանները հսկող բոլոր զինվորներին ու զորավարներին, այլև խաղաղության մեջ արդյունավորի աստվածասեր մեր ժողովրդի ձեռաց գործերը՝ հանուն անվրդով ու բարեշեն մեր կյանքի: Թող Տիրոջ շնորհը, սերը և խաղաղությունը լինեն ամենքիս հետ այսօր և հավիտյան:

Դիտվել է՝ 1314

Մեկնաբանություններ