Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այցելել է Հայաստան-Ադրբեջան սահմանագծում հերթապահություն իրականացնող ՀՀ զինված ուժերի առաջապահ դիրքեր: «Այցելության ընթացքում նախարար Նալբանդյանը ծանոթացավ առաջնագծում զինվորների ծառայության ընթացքին և պայմաններին: Զինծառայողների հետ երկարատև զրույցի ընթացքում Էդվարդ Նալբանդյանը խոսեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի ջանքերի, այլ երկրների հետ հարաբերությունների, տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ Հայաստանի մոտեցումների մասին, պատասխանեց սպաների և զինվորների տարբեր հարցերի»,- հայտնում է ԱԳՆ տեղեկատվության վարչությունը։ Նախարարը շնորհավորել է զինծառայողներին՝ գալիք Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ՝ մաղթելով խաղաղ ծառայություն, տոկունություն, առողջություն՝ վստահեցնելով, որ հայ դիվանագետները շարունակելու են իրենց ջանքերը՝ ուղղված հարատև խաղաղության և կայունության ամրապնդմանը։