ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի ընտանիքի անդամները ամերիկյան վարչակազմի ղեկավարի նախընտրական արշավի ներկայացուցիչների հետ քննարկել են նախագահական մրցապայքարից նրա դուրս գալու հնարավոր ծրագիրը՝ հայտնում է NBC-ն: Քննարկումների հիմնական միտքն այն է, որ Բայդենի դուրս գալը նախագահական մրցապայքարից պետք է ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությանն առավել շահեկան դիրք ապահովի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին հաղթելու համար։               
 

ԵԱՏՀ-ն հաստատել է Տիգրան Սարգսյանի նշանակումը

ԵԱՏՀ-ն հաստատել է Տիգրան Սարգսյանի նշանակումը
23.12.2015 | 16:26

Եվրասիական տնտեսական խորհրդի նիստում ԵԱՏՄ պետությունների` Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի ղեկավարները որոշել են ԵԱՏՄ մարմինների նախագահության, անձնակազմի և ԵԱՏՀ Կոլեգիայի անդամների պարտավորությունների բաշխումը՝ հայտնում է ԵԱՏՀ մամուլի ծառայությունը։ «ԵԱՏՄ երկրների նախագահները ԵԱՏՀ Կոլեգիայի նախագահի թեկնածության որոշումն ընդունել են դեռ 2015-ի հոկտեմբերին։ Նոր նախագահ կդառնա ՀՀ ներկայացուցիչ Տիգրան Սարգսյանը, որ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանն է։ 2008-2014-ին եղել է Հայաստանի վարչապետը»,- ասվում է հաղորդագրությունում:
Միության երկրների նախագահները սահմանել են նաև ինտեգրացիոն միավորման հետագա զարգացման կողմնորոշիչները։ Եվրասիական գերագույն տնտեսական միությունում, Եվրասիական միջկառավարական խորհրդում և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդում նախագահող պետությունը 2016-ին կլինի Ղազախստանը, ում նախագահությունը կփոխանցվի Բելառուսից։ ԵԱՏՀ նախարարների լիազորությունների ժամկետի լրացման կապակցությամբ ԵԱՏՄ երկրների նախագահները հաստատեցին Հանձնաժողովի կոլեգիայի նոր կազմը։ Այժմ Կոլեգիայում Միության յուրաքանչյուր երկիր կունենա երկուական ներկայացուցիչ։ ԵԱՏՀ կոլեգիայի նոր կազմը պարտավորությունների կատարմանը կանցնի 2016 թվականի փետրվարի 1-ից։ «ԵԱՏՀ կոլեգիայում հինգ մարդ աշխատում էր ամենասկզբից, երեքը միացել են Հայաստանի և Ղրղզստանի անդամակցությունից հետո, երկուսը նոր են: Այսպիսով, ապահովվում է ԵԱՏՀ կոլեգիայի իրավահաջորդումը»,- մեկնաբանել է Կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն ԵԳՏԽ որոշումը։ ԵԱՏՄ երկրների նախագահների որոշմամբ, Հանձնաժողովի կոլեգիայում կհայտնվի նոր պաշտոն` կոլեգիայի ներքին շուկաների, տեղեկայնացման, տեղեկատվական-հաղորդակցային տեխնոլոգիաների անդամ (նախարար)։ Այդ պաշտոնը կզբաղեցնի Կարինե Մինասյանը, ով 2015-ի հունվարից ԵԱՏՀ հայաստանյան անդամն էր։ ԵԱՏՄ Ղրղզստանի նախարար Դանիլ Իբրաևը 2016-ին կնշանակվի ԵԱՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքի նախարար։ Ղրղզստանի մեկ այլ ներկայացուցիչ Մուկայ Կադիրկուլովը կկատարի մաքսային գործակցության նախարարի պարտականությունները։ Հանձնաժողովի կոլեգիայի կազմում նոր դեմք կդառնա Վերոնիկա Նիկիշինան (ՌԴ). նա նշանակվել է ԵԱՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովի (ՌԴ) փոխարեն։
Հանձնաժողովում աշխատանքը կշարունակեն ԵԱՏՀ ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Տատյանա Վալովայան (ՌԴ), տեխնիկական կարգավորման հարցերի նախարար Վալերի Կորեշկովը (Բելառուս), արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Տիմուր Սուլեյմենովը (Ղազախստան), Մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Նուռլան Ալդաբերգենովը (Ղազախստան)։
ԵԳՏԽ անդամները համաձայնեցրին նաև ԵԱՏՄ-ի հաջորդ տարվա բյուջեն և պայմանավորվեցին 2020-ին Միության երկրներում մարդահամար անցկացնել: Որոշում ընդունվեց բեռնափոխադրումների ազատականացման փուլային ծրագրում փոփոխություններ կատարելու մասին։ Ծրագրի իրագործումը կսկսվի 2016-ի հունվարից։ ԵԳՏԽ նիստում քննարկվել են այլ հարցեր ևս, այդ թվում` կառույցի իրավական կողմին վերաբերող խնդիրներ։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ԵԱՏՄ-ի` մշտապես գործող անդրազգային կարգավորիչ մարմինն է, սկսել է աշխատել 2012-ի փետրվարի 2-ից։ ԵԱՏՀ-ում այժմ ներառված են չորս երկրների ներկայացուցիչները` Հայաստան, Բելառուս, Ղազախստան և Ռուսաստան։ Հանձնաժողովի որոշումները պարտադիր են ՄՄ և ՄՏՏ-ի անդամ պետությունների տարածքներում կատարման համար։ 2014-ի մայիսի 29-ին ՄՄ-ն և ՄՏՏ-ն պայմանագիր են ստորագրել ԵՏՄ-ի ստեղծման մասին։ Հայաստանը ԵՏՄ լիիրավ անդամ է դարձել 2015-ի հունվարի 2-ից։

Դիտվել է՝ 1106

Մեկնաբանություններ