«Հայաստանի համար դռները բաց են ՀԱՊԿ-ի հետ լիարժեք համագործակցությանը վերադառնալու համար։ Վերջին հաշվով, ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին՝ որպես այս երկրի կայունության երաշխավորների, այլընտրանք չկա։ Սա, ի դեպ, գրանցված է Հայաստանի պատմության մեջ, հենց այն պատմության մեջ, որը հնարավոր չէ վերաշարադրել՝ չնայած հրատարակված կեղծ դասագրքերին»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։                
 

«Վստահ եմ, որ եթե այս փոփոխություններն ընդունվեն, Հայաստանում անպայման տեղի է ունենալու կուսակցությունների խոշորացում»

«Վստահ եմ, որ եթե այս փոփոխություններն ընդունվեն, Հայաստանում անպայման տեղի է ունենալու կուսակցությունների խոշորացում»
03.12.2015 | 16:01

Միհրան Հակոբյան, «Արարատ» հեռուստաընկերություն - Պարո՛ն Նախագահ, խորհրդարանական համակարգը ենթադրում է, որ պետք է լինեն ուժեղ, կայուն կուսակցություններ, կայացած և համապատասխան քաղաքական միջավայր: Արդյո՞ք մեր հասարակությունը և պետությունը պատրաստ են դրան:
Սերժ Սարգսյան- Միհրան, հարցիդ հարցով պատասխանեմ՝ իսկ ո՞վ է որոշում՝ պատրա՞ստ են, թե՞ ոչ, և ո՞վ է որոշել՝ մենք պատրաստ ենք դրան, թե՞ ոչ: Դու երիտասարդ ես և, երևի, չես հիշում 90-ականների սկիզբը, երբ մենք անկախություն էինք ուզում: Մի՞թե քեզ թվում է՝ Հայաստանի բոլոր քաղաքացիները անվերապահորեն, առանց երկմտելու անկախության կողմնակից էին: Իհա՛րկե, ոչ: Շատ մարդկանց մոտ երկմտություն կար: Շատ մարդիկ մտածում էին՝ արդյո՞ք մենք կարող ենք, որպես անկախ պետություն, գոյատևել այս տարածաշրջանում, բազմաթիվ վտանգներ, սպառնալիքներ էին նշում: Բացի դրանից, կայացած կուսակցությունը կամ ժողովրդավարությունը միայն օրենքներով չի որոշվում. գոյություն ունի նաև ավանդույթների խնդիր: Այսինքն` որքան ուշ սկսենք, այնքան ուշ են ավանդույթներ ձևավորվելու: Մեր պրակտիկ կյանքից օրինակ բերեմ. միգուցե, հինգ տարի առաջ բոլորին թվում էր, որ եթե թույլատրենք միտինգների անցկացումը ցանկացած տեղ և ցանկացած պահի, դա միանգամից բերելու է քաղաքացիական պատերազմի: Բայց ես շնորհակալ եմ իմ գործընկերներին, ովքեր սատարեցին: Մենք ընդունեցինք այդպիսի օրենք, և ի՞նչ եղավ. մարդիկ ասում էին, ինչ մտավախություն ունեին: Ես հասկանում եմ նաև այն մարդկանց, ովքեր մտավախություն ունեն, ովքեր ասում են՝ կայացած կուսակցություններ չկան: Բայց այդպես չէ: Այսօր մեր երկիրն այլ երկիր է: Եվ եթե հնարավորություն տանք՝ կայանալու են այդ կուսակցությունները: Մի մասն արդեն կայացած կուսակցություններ են: Որևէ տեղ չեն դրել չափել, ասել՝ հիմա կայացած ենք, անցնե՞նք խորհրդարանականին, թե՞ չանցնենք: Իհարկե, կան քաղաքական գործիչներ, ովքեր կարիք ունեն կարդալու, ովքեր կարիք ունեն գործընթացներն ուսումնասիրելու, ովքեր կարիք ունեն ավելի շատ աշխատասեր լինելու: Իհարկե, հենց այդպիսի կուսակցական գործիչները պիտի մաղվեն այս համակարգում: Ինչպես ասացի՝ ես վերջին մեկ- մեկուկես ամիսը, շնորհիվ «Յուքոմի», գրեթե, բաց չեմ թողնում ոչ մի քաղաքական հաղորդում: «Կենտրոն» հեռուստաընկերությամբ մի հետաքրքիր բանավեճ էի դիտում՝ մի կողմը Հանրապետական, մյուս կողմը՝ մեկ այլ կուսակցություն ներկայացնող: Եվ երբ խոսում էին, թե ինչու՞ են իրենք «ոչ» ասում, ասում էին՝ մենք առաջարկում էինք, որպեսզի Հանրապետության Նախագահը լինի Անվտանգության խորհրդի նախագահ և այլն, մեր այս առաջարկն ու այլ առաջարկներ էլ չընդունեցին, այդ պատճառով ենք «ոչ» ասում: Ու օրինակ էր բերում՝ Եվրոպական շատ երկրներում խորհրդարանական համակարգ է, և Անվտանգության խորհրդի նախագահը երկրի նախագահն է, օրինակ` Հոլանդիան՝ Նիդերլանդները: Պատկերացնու՞մ եք, քաղաքական գործիչ, որը դուրս է եկել հարգված հեռուստաընկերության հարգված էկրան և ժողովրդին բացատրում է, որ Հոլանդիայում նախագահ կա: Փառք Աստծո, որ թագավորական արքունիքում չգիտեն այդ մասին, մեզ չեն դիտում:
Պետք են նաև ավանդույթներ: Եվ ձևավորվելու են այդ ավանդույթները:
Միհրան Հակոբյան- Իսկ այդ դեպքում՝ մարդ-կուսակցություննե՞րը, որ մենք տեսնում ենք նրանց ակտիվությունը ընտրություններից ընտրություն: Ի՞նչ եք կանխատեսում, ի՞նչ կլինի իրենց հետ:
Սերժ Սարգսյան - Ես վստահ եմ, որ եթե այս փոփոխություններն ընդունվեն, Հայաստանում անպայման տեղի է ունենալու կուսակցությունների խոշորացում: Անպայման, որովհետև մարդն ընդհանրապես ինչու՞ է մտնում կուսակցություն, առավել ևս՝ ինչու՞ է կուսակցություն ստեղծում և ինքը դառնում նախագահ. նրա նպատակը քաղաքական գործընթացներին մասնակցելն է: Ցանկություն ունեն ստանալ մեծ քվե և ղեկավարել երկիրը կամ մասնակցություն ունենալ երկրի կառավարմանը: Այլ նպատակներով ինչու՞ պետք է կուսակցություն ստեղծել՝ կստեղծվի ինչ-որ հասարակական կառույց, եթե բնության սիրահար է, կենդանիների սիրահար է և այլն: Բայց եթե մեկ-երկու-երեք չստացվի, ստիպված է լինելու այլ կուսակցությունների հետ կոալիցիա կազմել: Այդ մարդ-կուսակցություններից ոմանք նաև առաջադրվում են նախագահական ընտրություններում չէ՞, և հաջորդ հինգ տարին, որտեղ մի գրություն են գրում, գրում են՝ Նախագահի նախկին թեկնածու: Կարծես թե՝ դա էլ է պաշտոն: Այս գործընթացները տանելու են կուսակցությունների խոշորացման և դերակատարման մեծացման:

Դիտվել է՝ 1156

Մեկնաբանություններ