«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Ծաղիկ ես դնում, որ ի՞նչ

Ծաղիկ ես դնում, որ ի՞նչ
02.12.2015 | 17:49

Զարմանալի է, որ «Նոր Հայաստան» ճակատի երեկվա հանրահավաքից հետո քաղաքական ուժերի մեջ ավելի տպավորվել է Րաֆֆի Հովհաննիսյանի «ծաղկեփունջը», ավելի ստույգ՝ այն ՀՀԿ գրասենյակի դիմաց դնելու ցանկությունը: Այսօր դրան անդրադարձել է նախ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: «Ծաղկեփունջ կարելի է դնել շատ տարբեր պարագաներում. կարելի է ծննդյան, նահատակների հիշատակին դնել: Իսկ ծաղկեփունջ դնելու ամենաարդյունավետ տարբերակը, որ ավելի գնահատելի է աշխարհում, դա հիմնականում երկրների ԱԺ նախագահներն ու վարչապետներն են դնում, որ ավելի մեծ բովանդակություն է ստանում»,- խիստ լուրջ տոնով բացատրել է խոսնակը:

ՀՀԿ-ից այս մասին խոսել է նաև Գագիկ Մինասյանը: «Րաֆֆի Հովհաննիսյանը մի գործիչ է, որն այնպիսի արագությամբ մսխեց այն քաղաքական կապիտալը, որը ժողովուրդը տվել էր իրեն նախագահական ընտրություններով: Նա մի գործիչ է, որը քանդուքարափ արեց այդ կուսակցությունը, որը ձեռք էր բերել այդ հաջողությունը և իր լիդերին պարգևել էր այդքան ձայներ: Կարծում եմ, այդ պարագայում ինքը այդ ծաղիկները դնելու ավելի հարմար տեղ կգտներ»,- «Ժառանգություն» կուսակցության հիմնադրին քաղաքական որակումներ տալուց հետո եզրակացրեց պատգամավորը:
Այսուհանդերձ, անկախ այն հանգամանքից, թե այդ ծաղկեփունջը դրվեց ՀՀԿ գրասենյակի առջև, ինչպես փափագում էր Րաֆֆի Հովհաննիսյանը, թե ոչ, փաստ է, որ այս քաղաքական գործիչը ձևական քայլերից այն կողմ չի անցնում: Սրանում հանրությունը վաղուց է համոզվել: Դեռևս այն ժամանակ, երբ ծանրակշիռ ձայներ ստացած նախագահի երկրորդ թեկնածուն ընդամենը ամիսներ անց փոշիացրեց այն և «անտեր» թողեց բոլոր այն մարդկանց, ովքեր իրեն քվե էին տվել: Այսքանից հետո ՀՀԿ-ի գրասենյակի մոտ ծաղիկներ ես դնում, որ ի՞նչ: Հանրությունը մտքով ամեն օր ինչ ասես ՀՀԿ-ի գրասենյակի մոտ դնում է, որպես քաղաքական և ընդդիմադիր գործիչ քեզնից այլ քայլեր է ակնկալվում: Թողեք շոուները, կուշտ ենք:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1350

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ