«Հայաստանի համար դռները բաց են ՀԱՊԿ-ի հետ լիարժեք համագործակցությանը վերադառնալու համար։ Վերջին հաշվով, ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին՝ որպես այս երկրի կայունության երաշխավորների, այլընտրանք չկա։ Սա, ի դեպ, գրանցված է Հայաստանի պատմության մեջ, հենց այն պատմության մեջ, որը հնարավոր չէ վերաշարադրել՝ չնայած հրատարակված կեղծ դասագրքերին»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։                
 

Գալուստ Սահակյանն ընդունել է Վալենտինա Մատվիենկոյին

Գալուստ Սահակյանն ընդունել է Վալենտինա Մատվիենկոյին
02.11.2015 | 22:59

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նոյեմբերի 2-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությանը:
Նա ցավակցել է Վալենտինա Մատվիենկոյին՝ Շարմ Էլ Շեյխից Սանկտ Պետերբուրգ թռիչքն իրականացնող ինքնաթիռի ողբերգական վթարի կապակցությամբ, որ հարյուրավոր մարդկային զոհերի պատճառ է դարձել. ԱԺ նախագահի առաջարկով ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են զոհվածների հիշատակը:
Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ հայ և ռուս ժողովուրդներին միավորում են բարեկամական բազմադարյա հարաբերությունները, որոնք ամուր հիմք են երկու պետությունների ռազմավարական փոխգործակցության համար: Գալուստ Սահակյանը կարևորել է երկու պետությունների սերտ կապերն ու փոխգործակցությունը, քաղաքական երկխոսությունը, միջխորհրդարանական արդյունավետ համագործակցությունը, մշակութային, կրթական, գիտական շփումները: Բարձր գնահատելով համատեղ աշխատանքը՝ պարոն Սահակյանը կարևորել է ԱԺ և Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նշանակությունը հայ-ռուսական միջպետական կապերի զարգացման գործում:
Խոսելով ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից՝ Գալուստ Սահակյանը նշել է, որ լայն հնարավորություններ են ստեղծվել երկու երկրների երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար: Անդրադառնալով տարածաշրջանային հարցերին՝ Գալուստ Սահակյանն ընդգծել է Ռուսաստանի կառուցողական դերակատարությունը տարածաշրջանում անվտանգության ապահովման հարցում, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում:
Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ դեկտեմբերի 6-ին կայանալիք ՀՀ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին հայկական կողմն ակնկալում է, որ ԱՊՀ ՄԽՎ-ն դիտորդական առաքելությամբ կմասնակցի այդ հանրաքվեին:
ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին ցավակցության համար: Նա գոհունակությամբ նշել է, որ երկու երկրների հարաբերություններն առավել զարգանում և որակական նոր փուլ են թևակոխում: Տիկին Մատվիենկոն կարևորել է Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցությունը, ընդգծել, որ հայ և ռուս խորհրդարանականներն ակտիվ համագործակցում են միջազգային խորհրդարանական հարթակներում, ԱՊՀ ՄԽՎ-ում, ՀԱՊԿ ԽՎ-ում և ՍԾՏՀ ԽՎ-ում:
Երկու երկրների հարաբերություններում Մատվիենկոն կարևորել է հումանիտար և մշակութային համագործակցությունը, որոնք ունեն խոր պատմական արմատներ:
Անդրադառնալով ՀՀ սահմանադրական փոփոխությունների գործընթացին՝ Վալենտինա Մատվիենկոն նշել է, Ռուսաստանը հասկանում է, թե ինչ կարևոր նշանակություն ունի հանրաքվեն Հայաստանի քաղաքական կյանքում և մասնակցություն կունենա դիտորդական առաքելությանը: Կողմերը կարևորել են առաջիկայում Երևանում կայանալիք ՀՀ ԱԺ և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 27-րդ նիստը, որի օրակարգում ընդգրկված են հայ-ռուսական մշակութային և զբոսաշրջության ոլորտներում համագործակցության հարցեր:
Հանդիպման ավարտին Վալենտինա Մատվիենկոն միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման գործում ունեցած ներդրման համար Դաշնային խորհրդի 25-ամյակին նվիրված հուշամեդալ է հանձնել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին: ՌԴ նախագահի կարգադրությամբ Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցության և բարեկամության ամրապնդման, միջխորհրդարանական ու մշակութային հարաբերությունների զարգացման գործում ունեցած ներդրման համար «Բարեկամություն» շքանշանով պարգևատրվել են ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ԱԺ պատգամավոր Վոլոդյա Բադալյանն ու «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ ղեկավար Արամ Սաֆարյանը: ՌԴ նախագահի հանձնարարականով տիկին Մատվիենկոն շնորհակալագրեր է հանձնել ռուս-հայկական համագործակցության զարգացման և երկկողմ միջխորհրդարանական կապերի ամրապնդման գործում ներդրման համար ԱԺ պատգամավորներ Հովհաննես Մարգարյանին, Ալեքսան Պետրոսյանին և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանին: Վալենտինա Մատվիենկոն, շնորհավորելով պարգևատրվածներին, բարձր է գնահատել նրանց գործունեությունը միջազգային խորհրդարանական հարթակներում:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը և պաշտոնական այցով Հայաստան ժամանած ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն նոյեմբերի 2-ին խորհրդարանում ունեցած հանդիպումից հետո հանդես են եկել համատեղ ճեպազրույցով՝ ամփոփելով հանդիպման արդյունքները: Այնուհետև խորհրդարանի այգում` «Հիշողության պուրակում», տնկել են հայ-ռուսական բարեկամությունը խորհրդանշող մշտադալար եղևնի:

Տեսանյութ

Վալենտինա Մատվիենկոն կարծում է՝ Տիգրան Սարգսյանը «նոր լիցք կհաղորդի» ԵՏՄ-ին («Ազատություն» ռադիոկայան)
Դիտվել է՝ 987

Մեկնաբանություններ