«Հայաստանի համար դռները բաց են ՀԱՊԿ-ի հետ լիարժեք համագործակցությանը վերադառնալու համար։ Վերջին հաշվով, ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին՝ որպես այս երկրի կայունության երաշխավորների, այլընտրանք չկա։ Սա, ի դեպ, գրանցված է Հայաստանի պատմության մեջ, հենց այն պատմության մեջ, որը հնարավոր չէ վերաշարադրել՝ չնայած հրատարակված կեղծ դասագրքերին»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։                
 

Հարգանքի տուրք` ավիավթարի զոհերի հիշատակին

Հարգանքի տուրք` ավիավթարի զոհերի հիշատակին
01.11.2015 | 15:40

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողները բուհի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ այսօր այցելել են Ռուսաստանի դեսպանատան հարակից տարածք։ Նրանք ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել երեկ Եգիպտոսում ռուսական А321 օդանավի վթարի հետևանքով զոհվածների հիշատակին:

Դիտվել է՝ 661

Մեկնաբանություններ