«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Մեկնարկել է «Հիշողության կերպարանքները» 5-րդ միջազգային գիտաժողովը

Մեկնարկել է «Հիշողության կերպարանքները» 5-րդ միջազգային գիտաժողովը
27.10.2015 | 16:20

Հոկտեմբերի 27-29-ը Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում տեղի է ունենում «Հիշողության կերպարանքները» 5-րդ միջազգային գիտաժողովը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Գիտաժողովն անցնում է «Վերածնված մշակույթ, վերապրած ձեռագրեր» խորագրի ներքո։ Այն իրականացվում է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում:

«Հիշողության կերպարանքները» միջազգային գիտաժողովը մի առիթ է համագումարի դնելու մեր նորագույն ձեռքբերումները ձեռագրերի պահպանման, վերանորոգման, թվայնացման, հսկա մշակութային ժառանգության ուսումնասիրման և վերաիմաստավորման համար: Հոկտեմբերի 27-ին գիտաժողովի բացմանը նախորդած մամուլի ասուլիսում նշեց Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը: Նա նաև տեղեկացրեց, որ Մատենադարանը բազմաթիվ պայմանագրեր է կնքել գործընկերների, եվրոպական, ԱՊՀ երկրների նշանավոր կենտրոնների հետ. «Միջազգային գիտաժողովների, համագործակցության շնորհիվ Մատենադարանը միջազգային հարթակում գնալով լայն ճանաչում է ձեռք բերում և ձգողականություն: Մատենադարանը մարդկային հիշողության շտեմարան է, համամարդկային մշակույթի կենտրոն»:
Գիտաժողովի գլխավոր համակարգող Արա Խզմալյանն ասաց, որ անցած հինգ տարիների ընթացքում գիտաժողովը ձեռք է բերել լայն ճանաչում՝ համախմբելով գրավոր ժառանգության պահպանման ոլորտի բարձրակարգ մասնագետների։ Կատարված աշխատանքի արդյունքում 2014-ի դեկտեմբերին Մատենադարանին շնորհվել է գրավոր ժառանգության պահպանման ու վերականգնման ոլորտում ԱՊՀ տարածքում Բազային կազմակերպության կարգավիճակ։
Նշենք, որ գիտաժողովին մասնակցում են Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ավստրիայի, Հոլանդիայի, Գերմանիայի, Լատվիայի, Ղազախստանի, Վրաստանի առաջնակարգ կենտրոնների մասնագետներ։ Գիտաժողովի ընթացքում իրականացվելու են մշակութային միջոցառումներ, տեղի է ունենալու Ռուսաստանի Գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս Ալ. Լիդովի «Ախթալայի վանքի որմնանկարները» հիմնարար աշխատության շնորհանդեսը, նախատեսվում է համագործակցության պայմանագրերի կնքման արարողություն: Հոկտեմբերի 27-ին ՀՀ մշակույթի նախարարության «Ոսկե մեդալով» պարգևատրվեցին գերմանացի վերականգնողներ Ռոբերտ Շտեհլեն և Մարգրեթ Յաշկեն, ովքեր 15 տարի բարեգործական հիմունքներով վերականգնել են Մատենադարանի արծաթակազմ ձեռագրերը՝ մեծ մասամբ Հայոց ցեղասպանության տարիներին փրկված:


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 770

Մեկնաբանություններ

nk" class="zoomgraphics">.