Սեպտեմբերի 30-ին ՌԴ զորքերը դրոններով գրոհել են Կիևը՝ տարբեր ուղղություններով։ Օդային տագնապը ՈՒկրաինայի մայրաքաղաքում շարունակվել է ավելի քան հինգ ժամ։ Տուժածներ և ավերածություններ չկան՝ տեղեկացրել է Կիևի քաղաքային ռազմական վարչությունը։               
 

«Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու որևէ խոչընդոտ չկա»

«Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու որևէ խոչընդոտ չկա»
15.10.2015 | 10:02

Որևէ խոչընդոտ չկա զարգացնելու Իրանի և Հայաստանի հարաբերությունները՝ հայտարարել է ԻԻՀ փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպումից հետո։ Երկկողմ ձևաչափով հանդիպումից հետո կայացել է պատվիրակությունների հանդիպումը։
Գոհունակություն հայտնելով երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման կապակցությամբ՝ Իրանի փոխնախագահը նկատել է, թե հանդիպմանը քննարկվել են տարբեր ոլորտներում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր։ «Հարաբերությունների զարգացման համար սահմանափակումներ չկան»,- ամփոփել է ԻԻՀ փոխնախագահը։
Նրա խոսքով, Իրանի հաջողությունները 5+1 ձևաչափում նոր պայմաններ և նոր հեռանկարներ են ստեղծում տնտեսական կապերի զարգացման համար։ Փոխնախագահը նշել է, թե էլեկտրահաղորդակցության երրորդ գծի շինարարությունը, որը, նրա բառերով, բարդություններ ունի, շնորհիվ անցած տարի վարչապետ Աբրահամյանի այցի ժամանակ ձեռքբերված պայմանավորվածությունների շարունակվում է, և, հույս ունեն, շուտով կավարտվի։
Փոխնախագահը նշել է, թե հանդիպմանը քննակվել են տրանսպորտային հաղորդակցության և երկաթուղային հաղորդակցությանը առնչվող հարցեր։ Նա, սակայն, չի հստակեցրել, թե ինչ կոնկրետ հարցեր են քննարկվել, միայն հույս է հայտնել, թե տարածաշրջանային մյուս երկրների հետ համագործակցությամբ կհաջողվի Պարսից ծոցը կապել Սև ծովի հետ։
Ջահանգիրին նշել է, թե ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը համագործակցության նոր պատուհան է բացում, միաժամանակ ընդգծելով միասնական մաքսային պատուհանի մեխանիզմի ստեղծման անհրաժեշտությունը։

Դիտվել է՝ 634

Մեկնաբանություններ