«Հայաստանի համար դռները բաց են ՀԱՊԿ-ի հետ լիարժեք համագործակցությանը վերադառնալու համար։ Վերջին հաշվով, ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին՝ որպես այս երկրի կայունության երաշխավորների, այլընտրանք չկա։ Սա, ի դեպ, գրանցված է Հայաստանի պատմության մեջ, հենց այն պատմության մեջ, որը հնարավոր չէ վերաշարադրել՝ չնայած հրատարակված կեղծ դասագրքերին»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։                
 

Հայաստան է ժամանել Իրանի առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին

Հայաստան է ժամանել Իրանի առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին
15.10.2015 | 09:56

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրավերով երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին: «Զվարթնոց» օդանավակայանում Իրանի իր գործընկերոջը դիմավորել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ապա կառավարությունում ընդունել նրա գլխավորած պատվիրակությանը:
ՀՀ վարչապետի և ԻԻՀ առաջին փոխնախագահի առանձնազրույցից հետո տեղի է ունեցել երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմերով հանդիպումը, որի ընթացքում քննարկվել է հայ-իրանական բարեկամական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Ողջունելով ԻԻՀ առաջին փոխնախագահին և նրա գլխավորած պատվիրակության անդամներին ՀՀ կառավարությունում՝ ՀՀ վարչապետը նշել է. «Ջերմ հիշողություններ ունեմ անցած տարի Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած իմ այցից, որը լավ առիթ էր երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերը հանգամանալից քննարկելու և անելիքները նախանշելու համար: Մենք միշտ կարևորել ենք բարեկամ և հարևան Իրանի հետ հարաբերությունների շարունակական զարգացումը: Իրանը մեր կարևորագույն գործընկերներից է, որի հետ համագործակցության հարուստ օրակարգ ունենք»: Հովիկ Աբրահամյանը վստահություն է հայտնել, որ Իրանի առաջին փոխնախագահի այցը հնարավորություն կտա ամփոփել պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ իրականացված աշխատանքները և հստակեցնել հետագա քայլերը:
Էսհաղ Ջահանգիրին շնորհակալություն է հայտնել վարչապետ Հովիկ Աբրահամյանին Հայաստան այցելելու հրավերի համար՝ նշելով, որ ուրախ է գտնվել բարեկամ երկրում: «Հայաստանը և Իրանն ունեն բազմադարյա բարիդրացիական հարաբերություններ, որոնք միշտ եղել են երկու երկրների ժողովուրդների բարեկամության հիմքում: Հայաստանի Հանրապետությունն իր հատուկ տեղն ունի Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականության մեջ, և մենք որևէ սահմանափակում չունենք Հայաստանի հետ մեր հարաբերությունները զարգացնելու առումով: Նախորդ տարի Ձեր պաշտոնական այցի ժամանակ մենք պայմանավորվեցինք՝ յուրաքանչյուր տարի և´ Երևանում, և´ Թեհրանում հանդիպել, միասին քննարկել առկա բոլոր հարցերը և եթե կան խնդիրներ, լուծում տալ դրանց»,- ընդգծել է Իրանի առաջին փոխնախագահը:
ՀՀ վարչապետը և ԻԻՀ նախագահի առաջին տեղակալը նախ և առաջ գոհունակություն են հայտնել Իրանի միջուկային ծրագրերի շուրջ կայացած բանակցությունների դրական արդյունքների և պայմանավորվածությունների կապակցությամբ՝ ընդգծելով, որ դրանք կծառայեն ի շահ տարածաշրջանային և միջազգային անվտանգության ու կայուն զարգացման: Զրուցակիցները փաստել են, որ Հայաստանի և Իրանի միջև գոյություն ունի քաղաքական երկխոսության բարձր մակարդակ, և անհրաժեշտ է շարունակել համատեղ ջանքերը երկկողմ տնտեսական համագործակցության մեծ ներուժն իրացնելու և առևտրատնտեսական հարաբերությունները սերտացնելու ուղղությամբ: Հովիկ Աբրահամյանը և Էսհաղ Ջահանգիրին կարևորել են հոկտեմբերի 15-ին Երևանում հայ-իրանական գործարար համաժողովի անցկացումը, որը հնարավորություն կտա ակտիվացնել և ընդլայնել գործարար կապերը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-իրանական փոխշահավետ համագործակցության օրակարգի հարցերը, որոնք վերաբերում էին առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնմանը, էներգետիկայի ոլորտի ծրագրերի իրականացմանը, տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանը, զբոսաշրջության և մշակույթի բնագավառներում գործակցության խորացմանը: Հովիկ Աբրահամյանը և Էսհաղ Ջահանգիրին գոհունակություն են հայտնել Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման 3-րդ գծի կառուցման աշխատանքների մեկնարկի կապակցությամբ՝ համոզմունք հայտնելով, որ կավարտվեն սահմանված ժամանակացույցով՝ 2018-ին: ՀՀ կառավարության ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է այս ծրագրի իրականացումը, քանի որ էլեկտրահաղորդման 3-րդ գծի կառուցումը հնարավորություն կտա մեր երկրին 2018-ից ավելացնել գազ-էլեկտրաէներգիա փոխանակման ծավալը: Անդրադարձ է եղել Մեղրիի ՀԷԿ-ի կառուցմանը: Երկուստեք կարևորվել է հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը, անհրաժեշտ են համարվել պարբերական հանդիպումները, որոնք կխթանեն երկու երկրների առևտրատնտեսական կապերը:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությանը և ԵԱՏՄ-Իրան հարաբերություններին առնչվող հարցերի: Վարչապետ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանը կարող է լավ հարթակ լինել ԵԱՏՄ-ԻԻՀ համագործակցության համար և ՀՀ կառավարության անունից պատրաստակամություն հայտնել աջակցելու ԵԱՏՄ-Իրան երկխոսության ձևավորմանը և տնտեսական գործակցության զարգացմանը: Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի հայկական և իրանական կողմերի համանախագահները զեկուցել են երկկողմ պայմանավորվածությունների և տրված հանձնարարականների կատարման ընթացքի վերաբերյալ: Տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման և պատմամշակութային կապերի սերտացման ուղղությամբ կատարված աշխատանքների մասին զեկուցումներով են հանդես եկել նաև հայկական և իրանական կողմերի նախարարները: Երկուստեք ընդգծվել է, որ ձևավորվել է արդյունավետ համագործակցություն, բոլոր աշխատանքներն ընթանում են սահմանված ժամկետում և նախատեսված ծավալով, մշտական կապի միջոցով լուծում է տրվում ցանկացած հարցի:
ՀՀ վարչապետը և ԻԻՀ առաջին փոխնախագահն անդրադարձել են ճանապարհային ենթակառուցվածքների ծրագրերին, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրին և Հայաստան-Իրան երկաթգծի նախագծին՝ երկուստեք կարևորելով դրանց դերը տարածաշրջանային համագործակցության բարելավման և միջանցքի երկայնքով տնտեսական աճի ապահովման հարցում: Կողմերը կարևորել են մշակույթի ոլորտում համագործակցությունը և պատմամշակութային հարուստ ժառանգության պահպանումը:
Հանդիպման ավարտին Հայաստանի վարչապետը և Իրանի առաջին փոխնախագահը վերահաստատել են երկկողմ պատրաստակամությունը՝ շարունակել փոխշահավետ բարեկամական և կառուցողական համագործակցության զարգացմանն ուղղված քայլերն ու ծրագրերը:

Դիտվել է՝ 651

Մեկնաբանություններ