Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային: Նրանք քննարկել են Դուշանբեում կայացած ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում ընդունված որոշումների կատարման ընթացքը և կազմակերպությունում Հայաստանի նախագահության առաջնայնություններին վերաբերող հարցեր: ՀՀ նախագահը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն անդրադարձել են Կովկասյան տարածաշրջանում անվտանգության ապահովման հարցերին: Նաև քննարկել են վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում հրադադարի խախտման հետևանքով առաջացած իրավիճակը: