«Հայաստանի համար դռները բաց են ՀԱՊԿ-ի հետ լիարժեք համագործակցությանը վերադառնալու համար։ Վերջին հաշվով, ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին՝ որպես այս երկրի կայունության երաշխավորների, այլընտրանք չկա։ Սա, ի դեպ, գրանցված է Հայաստանի պատմության մեջ, հենց այն պատմության մեջ, որը հնարավոր չէ վերաշարադրել՝ չնայած հրատարակված կեղծ դասագրքերին»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։                
 

«Սահմանադրական բարեփոխումների նախաձեռնությունը ապահովում է երկրում բարեփոխումներ անելու բացառիկ հնարավորություն»

«Սահմանադրական բարեփոխումների նախաձեռնությունը ապահովում է երկրում բարեփոխումներ անելու բացառիկ հնարավորություն»
02.10.2015 | 00:58

Երեկ ԵԽԽՎ-ում քննարկվեց մոնիտորինգի հանձնաժողովի՝ անդամ երկրներում անցկացված մոնիտորինգի արդյունքները 2014-2015-ի ընթացքում, Ստեֆան Շենախի զեկույցը: Ադրբեջանի պատվիրակության անդամ Ռաֆայել Հուսեյնովը իր ելույթում մանրամասն նկարագրեց «իրավիճակը» Հայաստանում՝ քաղբանտարկյալներ, մարդու իրավունքների խախտումներ, բռնաճնշումներ, սև ցուցակներ, ԵԽԽՎ զեկուցողին չեք թողնում երկիր մուտք գործել, որ զեկույց գրի և այլն, և այլն՝ այն ամենը, ինչ բացարձակ վերաբերում է Ադրբեջանին: Նրանից հետո ելույթ ունենալով՝ ԵԽԽՎ-ում Աժ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանն ասել է. «Իմ ադրբեջանցի գործընկերը ճշգրիտ ներկայացրեց իրավիճակը, բայց խառնեց երկրների անունները, նա Ադրբեջանը նկատի ուներ: Լուրջ չընդունենք, հարգելի գործընկերներ և ներենք նրան, քանի որ կարծում եմ՝ ինքը Լուսնի վրա է ու հեռու է իր երկրի իրողություններից: Նրանք, ովքեր ապրում են ապակե տնակում, չպիտի քարեր նետեն»: Անցնելով բուն ելույթին՝ Հերմինե Նաղդալյանը շնորհակալություն հայտնեց պարոն Շենախին համակողմանի աշխատանքի համար ու Հայաստանի համազեկուցողներին՝ իրադարձությունների մանրամասն ուսումնասիրման համար: Նա նշեց, որ փաստաթուղթը կողմնորոշված է դեպի սահմանադրական բարեփոխումը, որ հիմա կատարվում է Հայաստանում: «2013-ին ՀՀ նախագահը ձևավորեց սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով՝ նպատակ ունենալով ամրապնդել իրավունքի, մարդու իրավունքների և ազատությունների, իշխանությունների իրավասությունների հավասարակշռության ձեռքբերման, արդյունավետ կառավարման և պետական կառավարման արդյունավետության սահմանադրական երաշխիքները: Զեկուցողները փաստաթղթում, հղում անելով Վենետիկի հանձնաժողովի գնահատականներին, ընդգծում են Սահմանադրական հանձնաժողովի աշխատանքի կարևորությունն ու բարձր որակը, նշելով, որ բարեփոխումների գործընթացը իրականացվում է Վենետիկի հանձնաժողովի հետ սերտ համագործակցությամբ և ողջունում է հանձնաժողովի պատրաստակամությունը՝ ներառել Վենետիկի հանձնաժողովի դիտարկումները Սահմանադրության փոփոխությունների նախագծում, ընդգծելով, որ դա «նշան է իշխանությունների պատրաստակամության՝ կատարել իրենց պարտականությունները Եվրոպայի խորհրդի առաջ»:
Վենետիկի հանձնաժողովի համաձայն՝ Սահմանադրությամբ երաշխավորվող իրավունքները ու ազատությունները էականորեն մեծացել ու հարստացել են փոփոխված տեքստում:
Սահմանադրության փոփոխություններով, մասնավորապես, նախատեսվում է նախագահական կառավարումից անցնել խորհրդարանական կառավարման համակարգի: Խորհրդարանական հանրապետության ստեղծումով խորհրդարանի իրավասությունները նշանակալից մեծանում են: Զեկուցողները ողջունում են այն փաստը, որ խորհրդարանի իրավունքների մեծացումը բերելու է խորհրդարանում ընդդիմության սահմանադրական իրավունքների մեծացում:
Մենք վստահ ենք, որ համակողմանի սահմանադրական բարեփոխումը կարող է իրականացվել միայն հասարակության լայն կոնսենսուսի հիման վրա, ամբողջ գործընթացը հիմնված է թափանցիկության և բոլոր շահագրռիռ կողմերի ներգրավվածության սկզբունքի վրա՝ հասարակական բաց քննարկումների միջոցով: Բոլոր քաղաքական կուսակցություններին առաջարկվել է ներկայացնել իրենց առաջարկությունները և մասնակցել քաղաքական խորհրդակցություններին: Միևնույն ժամանակ ակտիվ հասարակական քննարկումներ ու լսումներ են անցկացվել բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ /փաստաբաններ, քաղաքական և իրավական ոլորտների ներկայացուցիչներ, միջազգային կազմակերպությունների փորձագետներ/:
Մենք գտնում ենք, որ սահմանադրական բարեփոխումների նախաձեռնությունը ապահովում է երկրում բարեփոխումներ անելու բացառիկ հնարավորություն, որը չպետք է կորցնել»՝ իր ելույթում նշել է ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը:

Դիտվել է՝ 653

Մեկնաբանություններ