«Հայաստանի համար դռները բաց են ՀԱՊԿ-ի հետ լիարժեք համագործակցությանը վերադառնալու համար։ Վերջին հաշվով, ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին՝ որպես այս երկրի կայունության երաշխավորների, այլընտրանք չկա։ Սա, ի դեպ, գրանցված է Հայաստանի պատմության մեջ, հենց այն պատմության մեջ, որը հնարավոր չէ վերաշարադրել՝ չնայած հրատարակված կեղծ դասագրքերին»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։                
 

ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահները հանդիպեցին Նյու Յորքում

ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահները հանդիպեցին Նյու Յորքում
29.09.2015 | 20:52

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունների առանցքային թեմաներն էին ՈՒկրաինայի և Սիրիայի հակամարտությունների կարգավորման ուղիները: Սիրիայի ղեկավարի հարցում նախագահներն ընդհանուր հայտարարի չեն եկել:
Հանդիպումը նախատեսվածից երկու անգամ ավելի է տևել՝ 1 ժամ 55 րոպե, անցել է փակ դռների հետևում, որևէ ողջույնի խոսք երկու երկրների ղեկավարները չեն ասել, սոսկ սեղմել են միմյանց ձեռքերն ու անցել առանձին սենյակ:
Հանդիպումից հետո ՌԴ նախագահը պատասխանել է լրագրողների հարցերին:
Պուտինն ասել է, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերությունները այսօր բավական ցածր մակարդակի վրա են, բայց դա ԱՄՆ-ի ընտրությունն է, Ռուսաստանը պատրաստ է վերականգնել այդ հարաբերությունները:
Հանդիպումը Օբամայի հետ Պուտինն օգտակար և անկեղծ է անվանել: «Որքան էլ տարօրինակ է թվում՝ մենք ունենք ընդհանուր մոտեցումներ և Սիրիայի, և ՈՒկրաինայի հարցերում, թեև տարաձայնությունները մնում են»,- հայտարարել է նա:
Reuters լրատվական գործակալության աղբյուրները նշում են, որ երկու նախագահներին չի հաջողվել պայմանավորվել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ճակատագրի շուրջ: Օբաման պնդել է, որ իրավիճակը Սիրիայում կարգավորելու հնարավորություն չկա, քանի դեռ Ասադը չի հեռացել: Reuters-ը հաղորդում է, որ Մոսկվան և Վաշինգտոնը, այդուամենայնիվ, պայմանավորվել են, որ ռուս և ամերիկացի զինվորականները խորհրդակցություններ կանցկացնեն Սիրիայում բախումներից խուսափելու համար: Հանդիպումից հետո լրագրողների հարցերին պատասխանելիս խոսելով Ասադի մասին՝ Պուտինն ասել է. «Ես ամերիկացի և ֆրանսիացի գործընկերներիս հարգանքով եմ վերաբերվում, սակայն նրանք Սիրիայի քաղաքացիներ չեն, այդ իսկ պատճառով՝ դժվար թե նրանք պետք է որոշեն Սիրիայի ղեկավարության ճակատագիրը»:
Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ Սիրիայում ցամաքային որևէ ռազմական գործողության ռուսական բանակը չի մասնակցելու: Պաշտոնական Մոսկվայի կարծիքով՝ դա Սիրիայի բանակի խնդիրն է:
Ամերիկյան աղբյուրները հայտնում են, որ հանդիպման առաջին կեսին երկու երկրների ղեկավարները խոսել են ՈՒկրաինայից, իսկ երկրորդում՝ Սիրիայից:
Լրագրողներին Պուտինն ասել է, որ ճանաչում է ՈՒկրաինայի տարածքային ամբողջականությունը, և Օբաման նույնպես դրական է գնահատում Մինսկի համաձայնությունների կատարման հնարավորությունը առաջիկա ամիսներին:

Դիտվել է՝ 681

Մեկնաբանություններ