Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը 10 տարի պաշտոնավարելուց հետո կլքի Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայանը՝ իր տեղը զիջելով Նիդեռլանդների նախկին վարչապետ Մարկ Ռյուտեին։ Հոլանդացի քաղաքական գործիչը կդառնա դաշինքի 14-րդ ղեկավարը։ Նրա մանդատը հինգ տարի է և կարող է երկարաձգվել։               
 

Բաղրամյան պողոտան նորից փակվեց

Բաղրամյան պողոտան նորից փակվեց
11.09.2015 | 21:58

«Ոչ թալանին» նախաձեռնությունը համարյա երկու ամիս ընդմիջումից հետո նորից գրավել է Բաղրամյան պողոտան: Բողոքի ակցիայի մասնակիցները փակել են երթևեկությունը Գրողների միության հատվածում: Ոստիկանությունը մի քանի շարքերով կանգնած է և գրեթե շրջափակել է ցուցարարներին, տարածքում կան շտապ օգնության և ջրցան մեքենաներ: Ոստիկանությունը պարբերաբար հայտարարում է, որ հավաքը անօրինական է և կոչ է անում ցուցարարներին ցրվել՝ առանց, սակայն, ժամկետ նշելու: «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Ոսկանյանը, հակառակը, կոչ է անում հավաքվել Բաղրամյան պողոտայում: Նրանք, ինչպես ամռանը, նստել են ասֆալտին և երգում են ՀՀ հիմնը: Ակնհայտորեն՝ կողմերը սպասում են միմյանց գործողություններին: Առայժմ ցուցարարները չեն հայտարարել՝ մնալու՞ են գիշերը Բաղրամյան պողոտայում, թե՞ կցրվեն: Նախաձեռնության պահանջը նույնն է, ինչ երկու ամիս առաջ՝ չեղարկել էլէներգիայի սակագնի թանկացման որոշումը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Աուդիտի որոշումը փաստացի էլէներգիայի սակագնի թանկացման հարցը չլուծեց և քաղաքացիական շարժման երկրորդ փուլը պայմանավորված է հենց հարցի շրջանցումով:

Դիտվել է՝ 1541

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ