ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Պաշտպանության բանակի բարձրագույն հրամկազմի հետ՝ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանի գլխավորությամբ: Քննարկվել են բանակաշինությանը, Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին, զինծառայողների սոցիալական պայմանների բարելավմանը վերաբերող հարցեր: Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել քննարկված հարցերի լուծման ուղղությամբ։