Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչին: Նա ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ պաշտոնավարման տարիներին հայ-բրիտանական հարաբերությունների ամրապնդմանն ուղղված ջանքերի և արդյունավետ համագործակցության համար, բարձր է գնահատել դեսպան Լիչի համագործակցությունը Հայաստանի քաղաքացիական հասարակության հետ:
Քեթրին Լիչը վստահեցրել է, որ պաշտոնավարման ընթացքում փորձել է առավելագույն ջանք ներդնել երկկողմ կապերի ամրապնդման համար և հետագա աշխատանքում հնարավորինս կօգտվի Հայաստանում ձեռք բերած կարևոր փորձից՝ օգտագործելով ի բարօրություն Հայաստանի և ի նպաստ տարածաշրջանի խաղաղության ու կայունության: