Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

«Թուրքիայի անիմաստ գազային խաղը»

«Թուրքիայի անիմաստ գազային խաղը»
15.05.2015 | 11:56

Եվրոպան հույս ուներ, որ Թուրքիան աշխարհամասին կօգնի հրաժարվել ռուսական վառելիքից, սակայն Անկարան այլ պլաններ ունի՝ գրում է Foreign Policy-ը, հոդվածը վերնագրված է «Թուրքիայի անիմաստ գազային խաղը»։ «Գազպրոմը» որոշել է սկսել «Թուրքական հոսք» գազատարի ծովային հատվածի շինարարությունը։
Անկարայի համբերությունը, հնարավոր է, սպառվում է, քանի որ ԵՄ-ն ձգձգում է Թուրքիայի՝ ԵՄ անդամակցելու հարցը և Եվրոպայի արտաքին քաղաքական առաջնայնությունները պաշտպանելու Թուրքիայի ցանկությունը թուլանում է։
«Թուրքական հոսքը» կարող է Կրեմլին համարձակություն տալ հարվածի տակ դնել Արևմուտքի համար ծայրահեղ կարևոր դաշինքը, որի վրա Եվրոպան աշխատել է տասնամյակներ, և շուռ տալ էներգետիկայի և անվտանգության ոլորտում ողջ եվրասիական լանդշաֆտը, գրում է ամսագիրը։ Թուրքիան եվրոպացի էներգիա սպառողների համար միջնորդ կդառնա, և դա անհրաժեշտ առանցքային տարր կլինի Եվրոպայում իր էներգետիկ դիրքերը պահպանել ցանկացող Մոսկվայի համար։ Եվրոպայի հետ Թուրքիայի խաղերը քաղաքականության կտրուկ փոփոխություն չեն, սակայն դիսոնանս են։ Ըստ պարբերականի՝ Օսմանյան կայսրության անկումից հետո Անկարան հակված էր դեպի Արևմուտք և աշխարհիկ բարքեր, սակայն 21-րդ դարի սկզբից այդ իրավիճակը սկսեց փոխվել, և Թուրքիան սկսեց ավելի սերտ հարաբերություններ հաստատել հարևան մուսուլմանական պետությունների հետ և ձգտել Վաշինգտոնից ու ՆԱՏՕ-ից անկախ քաղաքականության։ «Թուրքական հոսքը» կարող է համարվել կուլմինացիոն կետ, և դա շատ ձեռնտու է Ռուսաստանին, գրում է ամսագիրը և հավելում, որ Մոսկվան արդեն 10 տարի է` ճանապարհ է փնտրում՝ Եվրոպային ռուսական վառելիքից կախվածության մեջ պահելու համար։

Դիտվել է՝ 2384

Մեկնաբանություններ