ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

Կայացել է Արամ Խաչատրյանի 110-ամյակին նվիրված միջոցառումների ծրագրի հոբելյանական հանձնաժողովի նիստը

Կայացել է Արամ Խաչատրյանի 110-ամյակին նվիրված միջոցառումների ծրագրի հոբելյանական հանձնաժողովի նիստը
27.03.2013 | 17:38

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ Արամ Խաչատրյանի տուն թանգարանում տեղի է ունեցել մեծանուն կոմպոզիտորի 110-ամյակի միջոցառումների ծրագրի հոբելյանական հանձնաժողովի նիստը: Զեկուցելով նախապատրաստական աշխատանքների մասին՝ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը տեղեկացրել է, որ Արամ Խաչատրյանի հոբելյանի կապակցությամբ նախատեսվում են բազմաթիվ միջոցառումներ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:

Մասնավորապես, ընթացիկ տարում կկազմակերպվեն Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ, Երևանյան դասական երաժշտության միջազգային փառատոն, «ԽաչատրյանՖԵՍՏ» հայ կոմպոզիտորական արվեստի փառատոն, «Ոսկե ծիրան»միջազգային կինոփառատոնիշրջանակներում տեղի կունենան Արամ Խաչատրյանի երաժշտությամբ ֆիլմերի ցուցադրում:

Կբեմադրվեն «Գայանե» և «Սպարտակ» բալետները, մասնավորապես, «Սպարտակ» բալետի հոբելյանական ներկայացումը տեղի կունենա նաև Ստրասբուրգում:

Կկայանա «Խաչատրիանա» մոնո բալետային ներկայացման նոր բեմադրությունը կամ համերգային կատարումը, կանցկացվի Կամերային երաժշտության համերգաշար, կկազմակերպվի «Արամ Խաչատրյանը և արդիականությունը» թեմայով միջազգային գիտական կոնֆերանս:

Նախատեսվում են Արամ Խաչատրյան տրիոյի համերգային շրջագայությունները Չինաստանում և ՌԴ-ում, «Հայկական կամերային երաժշտության փառատոն»-ն՝ ԱՄՆ-ում, ինչպես նաև Հայաստանի պետական կամերային երգչախմբի հյուրախաղերը Սանկտ-Պետերբուրգում:

Տեղի կունենան նաև Արամ Խաչատրյանի արխիվային նյութերի ցուցադրություններ, մեծանուն կոմպոզիտորին նվիրված ցերեկույթներ և այլ միջոցառումներ:

Նիստի ընթացքում ներկայացվել են նաև ողջ աշխարհում Արամ Խաչատրյանի արվեստի տարածմանը նպաստելուն ուղղված տարբեր առաջարկներ, որոնցից շատերն արժանացել են հանձնաժողովի հավանությանը:

Դիտվել է՝ 2134

Մեկնաբանություններ