ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հինգ տարի անց

Հինգ տարի անց
02.03.2013 | 13:40

Մարտի 1-ի հինգերորդ տարելիցը Հայ ազգային կոնգրեսի համակիրները հիշեցին՝ նախ՝ Սբ. Սարգիս եկեղեցում ի հիշատակ նրանց մոմավառություն կամակերպելով, ապա՝ Մյասնիկյանի արձանին հարակից տարածքում հավաքվելով եւ ծաղիկներ դնելով: Եկել էին Արամ Մանուկյանը, Ստեփան Դեմիրճյանը, Սասուն Միքայելյանը, Մյասնիկ Մալխասյանը, Հակոբ Հակոբյանը, Լևոն Զուրաբյանը, այլք: Չէր եկել Լևոն Տեր-Պետրոսյանը, չնայած շարքային կոնգրեսականները նրանից սպասելիքներ ունեին: Մարդիկ մի տեսակ լարված էին, չկար նախկին համախմբումը: Ասելիք էլ, կարծես թե, չկար:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը հրաժարվեց մեր՝ քաղաքական բնույթի որևէ հարցի պատասխանելուց: «Այսօր Մարտի 1-ն է, Հիշատակի օր, ես այլ թեմաներով չեմ ուզում խոսել: Ժողովուրդը պետք է պայքարի եւ ձևավորի օրինական իշխանություն, որպեսզի ապահովագրված լինի Մարտի 1-ի կրկնությունից»,-ասաց նա: Խուսափեց նաև այս օրերին ամենաինտրիգային դարձած թեմային՝ Րաֆֆի Հովհաննիսյանի պայքարին անդրադառնալուց և հեռացավ:
Արցախյան պատերազմի հերոս Սասուն Միքայելյանից հետաքրքրվեցինք, թե ինչ է մտածում Մարտի 1-ից հինգ տարի անց:
«Հինգ տարի անց էլ ոչինչ չի փոխվել: Ժողովուրդը հինգ տարի անց էլ պայքարում է արդարության համար»,- ասաց նա: Սասուն Միքայելյանից հետաքրքվեցինք նաև, թե ինչու է հեռացել ակտիվ քաղաքականությունից:
«Ես միշտ էլ ակտիվ քաղաքականության մեջ եմ եղել: Քանի դեռ մեր ժողովուրդն այս վիճակում է, ես քաղաքականությունից չեմ հեռանա: Մեկ է, պետք է մի օր ամեն ինչ կարգավորվի: Ես ժողովրդի կողքին եմ եղել, կողքին էլ մնալու եմ՝ անկախ այն բանից, թե ով է առաջնորդը: Ինձ համար դա միևնույնն է»,- ասաց Սասուն Միքայելյանը: Իսկ ինչպե՞ս է վերաբերվում այն փաստին, որ Հայ ազգային կոնգրեսը վերածվում է կուսակցության, և դա չի՞ նեղացնում արդյոք շարժման համակիրների շրջանակը:
«Ես Կոնգրեսի քայլերը չեմ մեկնաբանում, ինչպես հարմար են գտնում, թող այդպես վարվեն: Ես չեմ կարծում, թե կուսակցություն ստեղծելով նրանք հրաժարվում են պայքարից: Էդ ձևն են գտել, թող այդպես վարվեն, ես չեմ Կոնգրեսի ղեկավարը»,-ամփոփեց մեր զրուցակիցը:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2075

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ