Ռուսական կողմը չափազանց ափսոսում է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության համար՝ «ՌԻԱ Նովոստիին» ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Այդպիսի տեմպերով համագործակցությունը խորացնելով նրանց հետ, ում նպատակը Ռուսաստանի ռազմավարական պարտությունն է, Երևանն իր ձեռքով վտանգում է լրջորեն ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում՝ ի վնաս սեփական անվտանգության»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը:               
 

«Ոչինչ չպիտի ասեմ, մինչև բոլոր համաձայնագրերը, նվիրատվության փաստաթղթերը և փաստերը չտեսնեմ»

«Ոչինչ չպիտի ասեմ, մինչև բոլոր համաձայնագրերը, նվիրատվության փաստաթղթերը և փաստերը չտեսնեմ»
05.10.2012 | 12:15

Այս օրերին Հայաստանում է հասարակական և քաղաքական գործիչ, «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի գլխավոր խմբագիր ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆԸ։ Նրանից փորձեցինք ճշտել, թե ԲՀԿ անդամ, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին առնչվող դեպքերն ինչ ազդեցություն ունեցան դրսում։
-Այդ հարցի վերաբերյալ ոչինչ չպիտի ասեմ, մինչև բոլոր համաձայնագրերը, նվիրատվության փաստաթղթերը և փաստերը, թե ինչի հիման վրա է պետությունն ամբաստանում նրան, չտեսնեմ։ Առանց դրանց, օդից կարծիք հայտնելը պարապ, անիմաստ բան է։ Իհարկե, մարդիկ առանց ձեռքի տակ փաստեր ունենալու, կարծիք են հայտնում։ Եթե իշխանամետ են` իշխանությանն են պաշտպանում ընդդեմ Վարդան Օսկանյանի։ Եթե իշխանությանը հակառակ են, ապա պաշտպանում են Վարդան Օսկանյանին` ընդդեմ իշխանության։ Ես ուզում եմ պաշտպանել ճշմարտությունը և արդարությունը։ Փաստաթղթերը տեսնեմ, այնուհետև իմ կարծիքը կհայտնեմ։
-Սովորաբար, քաղաքական դաշտում ծագած նման խնդիրները բացասաբար են ազդում տնտեսական դաշտի վրա` ներդրումների առումով։ Ըստ Ձեզ, դրսում նման ազդակներ նկատվո՞ւմ են։
-Այս շփոթ վիճակի մեջ ամեն տեսակի լավ և վատ հետևանքներ կարող են լինել։
-Ասել է` միջազգային հանրությունն այս պահին սպասում է ճշմարտությանը։
-Մի կողմից` ճիշտ է, բայց մյուս կողմից էլ ճիշտ չէ, որովհետև միջազգային հանրությունը զբաղվում է իր հարցերով։ Այնպես չէ, որ ամբողջ աշխարհն զբաղվում է հայկական որևէ հարցով։ Բանը միայն այս հարցը չէ։ Հայկական հարցը միջազգային մարմինների կիզակետում չէ, ավելի մեծ հարցեր կան աշխարհում։ Մենք պետք է աշխարհի ուշադրությունը հրավիրենք։
-Չե՞ք կարծում, որ աշխարհի մեծ հարցերից մեկն էլ այն է, որ պետք է գերտերությունները և Եվրամիությունը տնտեսական պատժամիջոցներ կիրառեին Ադրբեջանի նկատմամբ, քանի որ մարդասպանին հերոսացնելով` ոտնահարեց մեծ աշխարհի օրենքները։
-Այո, պետք է որ պատժամիջոցներ կիրարկեն։ Բայց մենք պետք է ամենքին բացատրենք, որ արցախահայությունը չի կարող կացնավորի իշխանության տակ ապրել։ Արցախը պետք է լինի անկախ։


Ճեպազրույցը`
Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 4651

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ