ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«ՈՒզում ենք հեծանիվ քշելը ներկայանա որպես երիտասարդական, թարմ ու մոդայիկ երևույթ»

«ՈՒզում ենք հեծանիվ քշելը ներկայանա որպես երիտասարդական, թարմ ու մոդայիկ երևույթ»
15.09.2012 | 22:05

Մոտենում է 7-րդ հեծանվային գիշերը (այս տարի վերջինը):

Սեպտեմբերի 15-ին, ժամը 4-ին հեծանվային սիրահարների մի մեծ խումբ հավաքվելու է Թամանյանի արձանի մոտ: Ինչպես նշում են կազմակերպիչները` միացնելու են երաժշտությունը, սլանալու են քաղաքի փողոցներով, այնուհետև քշելու են դեպի Էրեբունի՝ արևածագը դիմավորելու: Մասնակիցներին խորհուրդ են տալիս սովորականից տաք հագնվել, մանրամասն ստուգել հեծանիվները:
Խումբը ղեկավարելու են Վահե Հովհաննիսյանն ու Արշակ ՈՒլուբաբյանը: Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ միջոցառման նպատակը նախ և առաջ մասնակիցներին հաճելի էմոցիաներ պարգևելն է: «Հեծանիվ քշելը հավես է, լիքը հեծանվորդներով՝ առավել ևս: Իսկ ընդհանրապես ուզում ենք որ ավելի շատ մարդ հեծանիվ քշի Հայաստանում՝ հաճույքի համար ու որպես էկոլոգիապես մաքուր, առողջարար տրանսպորտի միջոց: Ուզում ենք հեծանիվ քշելը ներկայանա որպես երիտասարդական, թարմ ու մոդայիկ երևույթ»,- ասաց Արշակը:
Մասնակիցների թիվը կանցնի 200-ը: Ամեն դեպքում, Facebook-ում գրանցվել են 200 հոգի: «Նախորդ միջոցառումների փորձը ցույց է տալիս, որ նախնական տվյալները ճիշտ են, ավելին, մարդիկ են գալիս, որ Facebook-ում «going» չեն արել»,- ասաց Արշակը:
Մնում է քաղաքին մաղթել հաճելի հեծանվային գիշեր, հեծանվորդներին` բարի երթ:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 6789

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ