Ռուսական կողմը չափազանց ափսոսում է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության համար՝ «ՌԻԱ Նովոստիին» ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Այդպիսի տեմպերով համագործակցությունը խորացնելով նրանց հետ, ում նպատակը Ռուսաստանի ռազմավարական պարտությունն է, Երևանն իր ձեռքով վտանգում է լրջորեն ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում՝ ի վնաս սեփական անվտանգության»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը:               
 

Վիրտուալ հարցազրույց Ռուբեն Հայրապետյանի հետ

Վիրտուալ հարցազրույց Ռուբեն Հայրապետյանի հետ
09.07.2012 | 17:41

«Իրատես de facto»-ի մոսկվաբնակ թղթակցի` Ռ. Հ.-ի (Ռուբեն Հայրապետյանի), «ներքին ձայնի» հարցազրույցը պատգամավորական մանդատն օրերս վայր դրած ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ հետ:


ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ- Ամեն ինչ կտայի, որ այդ չարաբաստիկ երեկոյան լինեի այնտեղ, բռնեի երիտասարդների վրա բարձրացող բռունցքները, կանգնեցնեի այս դժբախտությունը:
Ռ. Հ. -Որ կյանք խլեց…

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ- Ընտանիքներ կործանեց...
Ռ. Հ. - ...երեխաներ որբացրեց:

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ- Վահեն արդեն չկա:
Ռ. Հ.- Այո, Վահեն արդեն չկա։

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ- Ամեն ինչ կտայի այս ամենը հետ պտտելու համար: Բայց չեմ կարող:
Ռ. Հ.- Այսօրվա ու ապագայի դեպքերի համար մտածիր։

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ- Վահեն արդեն չկա: ՈՒ ես դրանով պետք է ապրեմ:
Ռ. Հ. -ՈՒ պետք է նայես նրա ընտանիքի անդամների աչքերին:

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ- Չգիտեմ ոնց:
Ռ. Հ. - Ես էլ չգիտեմ։

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ- Ասում են` ամեն ինչ օրենքով պիտի լինի:
Ռ. Հ. - Ո՞վ է ասում։

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ- Բոլորը:
Ռ. Հ. - Իսկ դո՞ւ…

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ- Վստահ եմ` օրենքով կլինի, 100 մեղավոր կլինի, 100 պատիժ կլինի:
Ռ. Հ. - Ես կողմ եմ 1 մեղավոր, «1+15» պատիժ տարբերակին։ Դեմ չե՞ս:

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ- Բայց հարցը միայն օրենքը չէ:
Ռ. Հ.- Ճիշտ ես, հարցը շատ ավելի բարդ է:

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ- ՈՒ ես դա շատ լավ եմ հասկանում:
Ռ. Հ.- Հըմ։

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ- Հիմա շատերն են մեղադրում ինձ։
Ռ. Հ.- Շատերը չէ, բոլորը։

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ- Նույնիսկ բաների համար, որ ինձ հետ կապ չունեն կամ հորինված են:
Ռ. Հ.- Երևի իրավունք ունեն։

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ- Բայց իմ առաջին մեղադրողը հենց ես եմ:
Ռ. Հ.- Ի՞նչ, ի՞նչ:

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ- Ես պիտի կանխեի նման դժբախտությունը ու չեմ կարողացել դա անել:
Ռ. Հ.- Այո, դու պետք է կանխեիր նման դժբախտությունը ու չես կարողացել.
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ- Գիտեմ:
Ռ. Հ.- Այսօր ու վաղը կարո՞ղ ես։

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ- Չգիտեմ։
Ռ. Հ.- Բա ո՞վ պետք է իմանա։

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ- Ես ինձ չեմ ներում։
Ռ. Հ.- Թող Աստված ների։

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ- Չգիտեմ, ոնց պիտի ներում հայցեմ:
Ռ. Հ.- Եկեղեցի, ապաշխարություն, անկեղծություն… նմանօրինակ դեպքերի կրկնության իսպառ բացառում, 81 անգամ ծնրադիր աղոթք։

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ- Այս պահին ես հայտարարում եմ, որ բարոյական պարտավորություն եմ զգում և վայր եմ դնում Ազգային ժողովի պատգամավորի իմ մանդատը:
Ռ. Հ.- Դա մեկ, որ նվազագույնն է:

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ- Ես ներողություն եմ խնդրում իմ բոլոր ընտրողներից։
Ռ. Հ.-Ինչո՞ւ:

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ- Որ չեմ կարողանա արդարացնել իրենց սպասելիքները։
Ռ. Հ.- Հրաժարականով ինքնին արդարացնում ես ընտրողների սպասելիքները։

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ- Բայց վստահ եմ, որ ուղղակի պարտավոր եմ այս քայլն անելու:
Ռ. Հ. - ՈՒզում եմ հավատալ, որ ավանցիները քեզ ճիշտ կհասկանան։

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ- Հույս ունեմ, որ մի օր էլ կկարողանամ ներում ստանալ Վահեենց ընտանիքից։
Ռ. Հ. - Իսկ «Աստծո ընտանիքո՞ւմ»։

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ- Համենայն դեպս, ամեն ինչ կանեմ դրա համար:
Ռ. Հ. - Եկեղեցի, աղոթք, անկեղծ ապաշխարություն։

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ- Սգում եմ բոլոր հարազատների հետ միասին:


Վիրտուալ զրույցը` Ռուբեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ
Մոսկվա

Դիտվել է՝ 4354

Մեկնաբանություններ