Եվրամիությունը մի շարք պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի դեմ, որոնք արդեն գործում են Ռուսաստանի նկատմամբ։ Այս մասին տեղեկացրել է ԵՄ Խորհուրդը։ Նշվել է, որ պատժամիջոցները մտցվել են ՈՒկրաինայի դեմ պատերազմին բելառուսական տնտեսության մասնակցության առնչությամբ։               
 
  • Սերժ ՍԱՐԳՍՅԱՆ. Մենք պաշտպանում ենք մեր տանը ազատ ու հանգիստ ապրելու մեր իրավունքը

    Սերժ ՍԱՐԳՍՅԱՆ. Մենք պաշտպանում ենք մեր տանը ազատ ու հանգիստ ապրելու մեր իրավունքը

    16.01.2013| 01:51
    Այսօր ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացվել է Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների ղեկավարության ընդլայնված նիստ` ՀՀ նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Նիստը նվիրված է եղել ՀՀ պաշտպանության և անվտանգության ոլորտների համար անցյալ տարի առանցքային նշանակություն ունեցած երկու կարևորագույն միջոցառումների` ՀԱՊԿ շրջանակներում «Փոխգործակցություն-2012» և Ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների ու դրանց նախորդող պետական և տարածքային կառավարման մարմինների մասնակցությամբ ռազմաքաղաքական փուլի արդյունքների ամփոփմանը:
  • 2015 թ. կընդունենք Բոլոնիայի նախարարական գագաթնաժողովը

    2015 թ. կընդունենք Բոլոնիայի նախարարական գագաթնաժողովը

    15.01.2013| 11:54
    2015 թվականի մայիսին Երևանը հյուրընկալելու է Բոլոնիայի նախարարական գագաթնաժողովը, որին նախորդել էր 2012 թ. Բուխարեստում Բոլոնիայի քարտուղարության հանձնումը Հայաստանին: Բոլոնիայի քարտուղարության հայաստանյան անձնակազմն իր գործունեությունը պաշտոնապես ծավալել է 2012 թ. հուլիսի 1-ից։ Ի՞նչ աշխատանքներ է տանում քարտուղարությունը, ինչպե՞ս ենք պատրաստվում Բոլոնիայի նախարարական գագաթնաժողովին. այս հարցերի շուրջ զրուցեցինք Բոլոնիայի քարտուղարության ղեկավար ԳԱՅԱՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ։
  • Երկրի ԿԸՀ-ն ավարտեց նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածուների գրանցումը

    Երկրի ԿԸՀ-ն ավարտեց նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածուների գրանցումը

    15.01.2013| 01:55
    Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավարտեց երկրի նախագահի թեկնածուների գրանցումը։ Փետրվարի 18-ին կայանալիք ընտրություններում այդ պոստի համար կպայքարի ութ մարդ, այդ թվում` գործող նախագահ Սերժ Սարգսյանը, որը հաղթանակի հիմնական հավակնորդն է։ Հայաստանում կարծում են, որ հենց նրա վրա է շեշտը դնում Կրեմլը որպես առավել անցունակ թեկնածուի։
  • Հուլյան և Գրիգորյան օրացույցների տարբերությունը և «հին Նոր տարին»

    Հուլյան և Գրիգորյան օրացույցների տարբերությունը և «հին Նոր տարին»

    12.01.2013| 16:13
    Հայաստանում այսօր էլ նշում են այսպես կոչված «հին Նոր տարին»: Որտեղի՞ց է այն գալիս և ինչի՞ հետ է այն կապված: Ժամանակակից տոմարի հիմքում ընկած է դեռևս Հուլիոս Կեսարի կողմից ներմուծված օրացույցը, համաձայն որի տարին բաժանվում էր ժամանակակից 12 ամիսների և ուներ 365 օր, իսկ 4 տարին մեկ անգամ լինում էր 366 օրից բաղկացած «նահանջ» տարի:
  • Նրանք պատրաստ են նաև երկրորդ փուլի

    Նրանք պատրաստ են նաև երկրորդ փուլի

    12.01.2013| 16:05
    Նախագահական ընտրություններում դիտորդական առաքելությամբ ԵԱՀԿ-ն Հայաստան կգործուղի 280 կարճաժամկետ և երկարաժամկետ դիտորդների: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ 13 փորձագետներ, որ ներկայացնում են անդամ 11 երկիր, ևս կդիտարկեն Հայաստանի նախագահական ընտրությունները:
  • Շնորհակալություն՝ 100 անգամ

    Շնորհակալություն՝ 100 անգամ

    12.01.2013| 16:03
    Հունվարի 11-ին նշվեց «Շնորհակալության» տոնը, երբ յուրաքանչյուրը 100 անգամից ոչ պակաս պիտի կրկնի «Շնորհակալություն» բառը: Տոնը, հասկանալի է, ոչ պաշտոնական է ու լավ առիթ է շնորհակալություն հայտնել մարդկանց, որ օգնում են:
  • Երևանում տեղի կունենա Բոլոնիայի նախարարական գագաթնաժողովը

    Երևանում տեղի կունենա Բոլոնիայի նախարարական գագաթնաժողովը

    10.01.2013| 19:41
    2015 թվականի մայիսին Երևանում է կայանալու Բոլոնիայի նախարարական գագաթնաժողովը, որին ընդառաջ 2012 թ. Բուխարեստում Հայաստանին է հանձնվել Բոլոնիայի գործընթացի հետամուտ խմբի քարտուղարությունը։
  • «Քարանձավներում»

    «Քարանձավներում»

    10.01.2013| 12:28
    «Armenian Extreme Club»-ը բոլոր քարանձավախույզներին, քարանձավասերներին և հետաքրքիր ֆիլմերի սիրահարներին այսօր, ժամը 18:30-ին հրավիրում է ֆիլմ-դիտման (Տերյան 59): Ներկայացվելու է BBC-ի նկարահանած «Caves» ֆիլմը, որից հետո կլինեն քննարկումներ ֆիլմի և քարանձավների որոնման թեմայով:
  • Քաղաքը մաքրվում է

    Քաղաքը մաքրվում է

    09.01.2013| 14:12
    Առատ ձյան ստեղծած անհարմարությունները վերացնելու նպատակով մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների կոմունալ ծառայությունները հունվարի լույս 9-ի գիշերվանից սկսել և շարունակում են փողոցների և մայթերի, ինչպես նաև բակային տարածքների ձնամաքրման աշխատանքները։ Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Առավոտյան տվյալներով` օգտագործվել է ավելի քան 300 տոննա աղ և 700 խմ ավազ։
  • Ի գիտություն քաղաքապետի՝ Հայաստան է գալու նոր իսպանացի

    Ի գիտություն քաղաքապետի՝ Հայաստան է գալու նոր իսպանացի

    08.01.2013| 22:52
    Խուլիո Իգլեսիասը մարտի 18-ին համերգ կտա Երևանում, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Տեղեկությունը հայտնվել է երգչի պաշտոնական կայքում` առանց մանրամասների: