22.03.2013|
16:34
Առաջին հարցը, որը ծագեց այն բանից հետո, երբ տեղեկացա, թե ինչպես է դանակով զինված քաղաքացին մուտք գործել ԱԺ բակ, հետևյալն էր. իսկ ինչո՞վ էին զբաղված ԱԺ հսկիչներն այդ ժամանակ, ինչո՞ւ են բավարարվել միայն հորդորներով: Հոկտեմբերի 27-ից հետո, հայտնի է, թե ինչպիսի ուժեղացված հսկողություն սահմանվեց Ազգային ժողովում, ինչպես են մանրակրկիտ ստուգում այնտեղ մուտք գործող ցանկացած լրագրողի կամ քաղաքացու: Եվ ահա, պարզվում է, որ «Հիսուս Քրիստոս» ներկայացող մեկը կարող է այնքան առաջ գնալ, որ հասնի ԱԺ բակ: