09.04.2013|
15:27
Նախագահի երդման արարողությունից հետո մարզահամերգային համալիրից Սամվել Ալեքսանյանն ու Հեղինե Բիշարյանը ձեռք -ձեքի աստիճաններով իջնում էին և բարձր -բարձր զրուցում: Երբ լրագրողները Ալեքսանյանին հարցեր էին տալիս, Բիշարյանը «փրկում» էր: Տեսնելով, որ լրագրողները նկարում են, Բիշարյանը, Ալեքսանյանի ձեռքը բարձրացնելով, ասաց. «Մի հատ նկարի` օ-րի-նաց, օ-րի-նաց»,-հետո էլ թե:-Վախից ձեռքը քրտնել ա»: