11.04.2013|
17:30
Այսօր տեղի ունեցած ասուլիսում, անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի գործողություններին, Վահան Բաբայանը նշեց, որ ապրիլի 9-ի դեպքերը ցույց տվեցին, որ վերջինս հստակ ծրագրված քաղաքական օրակարգ չունի: «Չի կարելի թողնել ժողովրդին և գնալ Ծիծեռնակաբերդ մոմ վառելու: Հայ ժողովուրդը հոգնել է թատերական բեմականացումներից, ուստի մեր կուսակցությունը փողոց դուրս չի գալիս»,-ասաց նա: Վ.Բաբայանը բարեփոխումներ սկսելու համար կարևոր փուլ է համարում Երևանի ավագանու ընտրությունները: