Դեկտեմբերի 9-13-ը Երևանում անցկացվում է «Եվրոպայի դեմոկրատ ուսանողներ» կազմակերպության՝ EDS-ի խորհրդի հավաքը, որը կրում է «Կառավարման նոր մոդելների ներդրումը Արևելյան գործընկերության երկրներում» խորագիրը։
Օրերս ՈՒկրաինայի մայրաքաղաք Կիևում կայացավ «Եվրոմայդան. 2 տարի անց» խորագիրը կրող համաժողովը, որին մասնակցում էին 68 երիտասարդ քաղաքական գործիչներ եվրոպական տարբեր երկրներից:
Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանությունը հայտարարությամբ գոհունակություն է հայտնել «ՀՀ ժողովրդին ու կառավարությանը բաց բանավեճից հետո դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի խաղաղ անցկացման կապակցությամբ»:
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ Նա ողջունել է Հայաստանում Սահմանադրության փոփոխությունը և հույս հայտնել, որ այն ավելի կամրապնդի ժողովրդավարությունը։
Հայաստանի հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Ամիրյանը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել՝ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին մասնակցելու նպատակով։
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և ԵՄ միասնական արտաքին քաղաքականության և պաշտպանության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին դեկտեմբերի 7-ին Բրյուսելում ազդարարել են Հայաստանի և Եվրոպական միության միջև նոր իրավական շրջանակային փաստաթղթի շուրջ բանակցությունների մեկնարկը։
Իսպանիայի թագավորական ընտանիքի ամանորյա բացիկը այս տարի զարդարում են արքայադուստրերը՝ 10-ամյա Լեոնորը և 8-ամյա Սոֆյան դարձել են ամանորյա բացիկի կենտրոնական դեմքեր՝ Ֆելիպե թագավորի և Լետիսիա թագուհու բացակայությամբ:
Նախագահ Սերժ Սարգսյանը, դեկտեմբերի 6-ին կայացած ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախնական արդյունքների ամփոփումից հետո, իր նստավայրում հյուրընկալել է պաշտոնատար անձանց, հասարակական և քաղաքական գործիչների:
Ազգային ճակատի մաքուր հաղթանակը Ֆրանսիայի տեղական ընտրություններում ապացուցում է, որ կուսակցությունն այլևս ընդդիմադիր ուժ չի համարվում, որը լրջորեն բարդացնում է ավանդական կուսակցությունների խնդիրը՝ գրում է շվեյցարական Le Temps-ը:
«Ադրբեջանն ու Հայաստանը լուրջ առաջընթաց են գրանցել խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցություններում,-ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Բայրամովը Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարար Սթիվեն Դաութի հետ հանդիպմանը...