Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Սպասե՛ք դյուրահավատներ, անպայման կգան

Սպասե՛ք դյուրահավատներ, անպայման կգան
11.04.2024 | 08:58

Ախր, պատմությունը մեզ ոչ մի բան չի սովորեցրել, որ դեռ մենք ծամում ենք այն հաշիշը, որ եվրոպացիներն են գցում մեր առաջ:

Լավ, ե՞րբ պիտի հասկանանք, որ մեծ պետությունները, չնայած իրենց գեղեցիկ, բայց էժան (ընդամենը 270 միլիոն եվրոյի դիմաց Ռուսաստանի դեմ սանկցիաներին միանալու) խոստումներին, հայտարարություններին, աղվեսաբար խաբում են մեզ։

Նրանք մեզ դավաճանել են անցյալում, կշարունակեն դավաճանել և հիմա:

Մոռացա՞ք Զեյթունը, 1895-96 թթ. կոտորածը, մոռացա՞ք Ադանան, Վանը...

Կիլիկիայում ֆրանսիացիները զենքերն ուղղում էին մեր կամավորների վրա, որոնք կռվեցին իրենց հետ և նպաստեցին հաղթանակին:

Լա՛վ իմացեք, մեզ կծախեն, կդավաճանեն, նույնիսկ կմրոտեն ու կցեխոտեն։ Բավական է ուրիշների վրա դնել մեր հույսերը, դարերով մեզ ասել են, որ քրիստոնյա աշխարհը կգա և մեզ կազատի թուրքերի, հիմա էլ, չնայած մեծ ամոթի, ադրբեջանցիների ձեռքից։

Այդպես ասելով մեզ օրորել են, կուրացրել, խլացրել այսօր էլ նույն բան են ասում.

- Սպասում ենք Ամերիկային, Ֆրանսիային...

Դե ի՛նչ, սպասե՛ք դյուրահավատներ, անպայման կգան...

Աշոտ ՄԿՐՏՉՅԱՆ

Դիտվել է՝ 1420

Մեկնաբանություններ