Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Ամենախաղաղ տեղը

Ամենախաղաղ տեղը
12.02.2024 | 16:30

Իշխանությունները վիզ դրած խաղաղություն են տենչում։

Տենչում են մուրացիկի համառությամբ։

Կապիտուլյանտի խաղաղասիրությունը վարակել է և իր հպատակներին։ Բոլոր խնջույքները սկսվում և ավարտվում են խաղաղության համար բաժակ բարձրացնելով։

Չեն էլ մտածում, թե իրենց ուզածից թշնամին ուզու՞մ է, թե՞ ոչ։

Ո՞վ է տեսել մի երկիր` առանց զարգացման ծրագրի, առանց բանակը զորացնելու մտադրության, առանց դաշնակիցների և զինուժի, բան ու գործը թողած խոսա միայն և միայն խաղաղոււթյունից։

Խաղաղությունը չի կարող պետության դոկտրինա լինել. ԽԱՂԱՂՈՒԹՅՈԻՆ ԿԱՄ ԼԻՆՈՒՄ Է, ԿԱՄ ԷԼ ՉԻ ԼԻՆՈՒՄ։ Խաղաղության հասնելու միայն մի ճանապարհ կա` լինել զորեղ, հզոր, միասնական, խելոք, դիվանագետ...

Շարունակ հալվա ասելով բերանը չի քաղցրանա։

Ով շատ, անչափ, խելքից դուրս, անհամբեր խաղաղություն է փնտրում, ես գիտեմ նրա տեղը։

Թող դիմեն ինձ և ես անհատույց, առանց մի որևէ հետին մտքի ցույց կտամ նրա գտնվելու վայրը։

Հիմա ամենխաղաղ տեղը ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՆ Է։

Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ

Դիտվել է՝ 1903

Մեկնաբանություններ