Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ստորագրել է ԼԳԲՏ իրավունքները սահմանափակող օրենքը։ «Ես լավ եմ հասկանում, որ այս օրենքի ստորագրումը քննադատություն կառաջացնի որոշ օտարերկրյա գործընկերների շրջանում, բայց մենք՝ վրացիներս, երբեք չենք վախեցել օտար գնահատականներից, երբ դա պահանջել են մեր հավատը, առողջ բանականությունը և երկրին հավատարմությունը»,- պարզաբանել է Պապուաշվիլին:               
 

Միջպետական հարաբերությունների բովանդակությունը որոշվում է իշխանությունների միջև ձևավորված հարաբերություններով

Միջպետական հարաբերությունների բովանդակությունը որոշվում է իշխանությունների միջև ձևավորված հարաբերություններով
02.10.2023 | 11:22

Էդ, որ ասում եք՝ մենք ռուսներին ավելի շատ ենք սիրել, քան՝ ինքներս մեզ, ու էդ ամենը լղոզում պաթոսով, էդ մարդկանցից քանի՞ հոգի է Հայաստանում ու Արցախում ընտրել էն մարդկանց, ում հետ Ռուսաստանը ցույց էր տալիս, որ ավելի նպատակահարմար է աշխատել։ Էդ մարդկանց լավ գիտեք, Արցախում Վիտոն էր, ՀՀ-ում՝ երկրորդ նախագահը։ Գոնե էս հարցում էդ ազնվությունն ունեցեք. 2018-ին Կարեն Կարապետյանն էր, ոչ թե՝ Նիկոլը։

1958 թ., երբ Դը Գոլը դարձավ Ֆրանսիայի նախագահ ու հիմնեց հինգերորդ հանրապետությունը, սկսեց վարել ինքնուրույն եվրոպակենտրոն քաղաքականություն։ Ամերիկային դա դուր չեկավ, ի պատասխան Դը Գոլը Ֆրանսիան հանեց ՆԱՏՕ-ից, ՆԱՏՕ-ի կենտրոնակայանն էլ` Փարիզից։ 1968 թ. Սորբոնի ուսանողների հակադըգոլյան ցույցերը, որոնք ակտիվորեն տաքացվում էին նույն ամերիկացիների կողմից, հանգեցրին վերջինիս հեռացմանը։ Կրկին վերականգնվեցին ֆրանս-ամերիկյան դաշնակցային հարաբերությունները, Ֆրանսիան կրկին անդամակցեց ՆԱՏՕ-ին։ Այսինքն, բոլոր ժամանակներում էլ միջպետական հարաբերությունների բովանդակությունը որոշվել է առավելապես իշխանությունների միջև ձևավորված հարաբերություններով։ Էդպիսին է քաղաքականությունը։ Գաբոնը չէր Ֆրանսիայի դաշնակիցը, այլ՝ Գաբոնի հեռացված իշխանությունները։ էնպես որ, մեղադրելուց առաջ մեղավորության սեփական չափաբաժնի գիտակցում էլ փորձեք ունենալ։

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 1420

Մեկնաբանություններ