Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 

Արժեհամակարգ և ժողովուրդ

Արժեհամակարգ և ժողովուրդ
28.09.2023 | 10:43

Սկիզբը՝ այստեղ

Մարդկանց և տարբեր մասշտաբի ու ուղղվածության մարդկային համակարգերի, այդ թվում՝ ժողովուրդների ու ժողովուրդների խառնուրդների արժեքային համակարգերը ինչքան էլ կայուն ու համարյա ինվարիանտ են ժամանակի նկատմամբ, բոլոր դեպքերում, դրանք փոփոխական են և, ըստ այդմ էլ՝ կառավարելի։

Բացի դրանից, մարդկային արժեհամակարգը դանդաղ, թե արագ փոփոխական լինելով հանդերձ, ունի տարբեր զգայունություն տարբեր պայմանների, միջավայրի զանազան գործոնների, նպատակների ու տարբեր խանգարող հանգամանքների նկատմամբ։

Ընդանրապես, եթե հարցին մոտենանք կառավարման մաթեմատիկական տեսության դիտանկյունից, ապա զգայունության անալիզի ու սինթեզի պրոբլեմները դրանում կենտրոնականներից են, որի իմաստը հակիրճ ձևով կայանում է հետևյալում։

Քանի որ տարբեր գործոններն ու նրանց տարաբնույթ կոմբինացիաները տարբեր ձևով են ազդում կառավարման օբյեկտի վրա, ապա բնական հարց է առաջանում, թե ինչպե՞ս կարող ենք հասցնել առավելագույնի այդ փոփոխման արագությունը կամ էլ այդ արագության չափը պահել մեր ուզեցածը։

Դրա իմաստն էլ խնդրո առարկա դեպքում կայանում է նրանում, որ մարդկային արժեհամակարգ կոչեցյալը ձևավորվում է որպես տվյալ պայմաններում մարդկային և մարդկանց տարբեր մեծության խմբերի հատկությունների ագրեգատ արդյունք։

Այսինքն, արժեհամակարգ կոչեցյալը քանակական իմաստով տարբեր գործոնների կամ դրանց համարժեք փոփոխականների ու պարամետրերի ֆունկցիա է, որոնք, իրենց հերթին, կարող են լինել փոխկապակցված։

Այս տեսանկյունից կենտրոնական է դառնում նշված փոփոխականների ու պարամետրերի, կամ գործոնների լրիվության հարցը, այսինքն, այն, որ որևէ գործոն, որի նկատմամբ մարդկանց արժեհամակարգը շատ զգայուն է, դուրս չմնա դիտարկումից։

Այս հարցն էլ, իր հերթին, կապված է այն հանգամանքի հետ, որ մարդկային արժեհամակարգը, ինքնին լինելով մի բարդ համակարգ, տարբեր միջավայրային ու այլ պայմաններում կարող է ունենալ տարբեր դրսևորումներ։

Ըստ այդմ էլ, ցանկացած մարդկային արժեհամակարգ ունի տվյալ պայմաններում երևացող մաս և հնարավոր ուրիշ արտաքին ու ներքին պայմաններով պայմանավորված՝ չերևացող մաս։

Հենց այդ չերևացող մասն է, որն իր մեջ կարող է պարունակել մարդկային արժեհամակարգի կառավարելիության մեծ պոտենցիալ։

Պատմության մեջ բազմաթիվ են դեպքերը, երբ կրիտիկական պայմաններում ժողովրդի առաջնորդներն ու էլիտան դիմում են մարդկանց արժեհամակարգի այդ երկրորդ կամ չերևացող մասի օգնությանը:

(շարունակելի)

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 3422

Մեկնաբանություններ