Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Ադրբեջանը շտապում է, քանի որ իր դրածո դավաճանի աթոռը երերում է

Ադրբեջանը շտապում է, քանի որ իր դրածո դավաճանի աթոռը երերում է
19.09.2023 | 18:14

Չի բացառվում, որ ինչպես 2020-ին, այնպես էլ այսօր, սկսված պատերազմը պայմանավորված էր։ Այն, ինչ մինչև վերջ չհաջողվեց 2020-ին, այն է՝ Արցախի ամբողջական հանձնում, փորձ է արվում իրականացնել այժմ։ Սրան նախորդեցին վարչապետ կոչեցյալ դավաճանի հակառուսական հայտարարությունները,ԵՄ կոչվող դիտորդները, հայ-ամերիկյան զորավարժությունները, որոնք հիանալի հող ստեղծեցին ադրբեջանական հարձակման համար։

Ադրբեջանը շտապում է, քանի որ իր դրածո դավաճանի աթոռը երերում է։

Միևնույնն է, ի հեճուկս դավաճանների, Արցախը մնալու է կանգուն։

Մա՛հ դավաճաններին։

Ավետիք Իշխանյան

Դիտվել է՝ 1331

Մեկնաբանություններ