Իսրայելական ուժերը հարվածել են Բեյրութի կենտրոնական մասին՝ տեղեկացրել է Al Jazeera-ն։ Հարվածի ենթարկված շենքերից մեկում թաքնվել էին տեղահանված մարդիկ։ Հարվածները հասցվել են հոծ բնակեցված բնակելի շրջաններին, փողոցները կրակի մեջ են, բազմաթիվ բնակիչներ հեռացել են բազմահարկ տների իրենց բնակարաններից։ Լիբանանյան Al Mayadee-ն իր հերթին տեղեկացրել է երկու մարդու զոհվելու և ինը վիրավորների մասին:               
 

Հրետանային հարվածներ՝ Ստեփանակերտին

Հրետանային հարվածներ՝ Ստեփանակերտին
19.09.2023 | 14:16

Թշնամին հրետանային հարվածներ է հասցնում Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտին, հայտարարելով, թե իբր հակաահաբեկչական գործողություններ է կատարում։

Ճանապարհների շահագործման պատրանքը Ադրբեջանին տեղափոխեց հույսերի նոր դաշտ` հարվածել ու ցեղասպանության գործնական փուլով ստիպել Արցախի հայերին ընդունելու Ադրբեջանի հպատակությունը։

Հայաստանը հենց հիմա խոսք ու անելիք ունի:

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 4216

Մեկնաբանություններ