ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

Տարոն Սիմոնյան. Փաստաթուղթը սպառնալիքի՞ տակ եք կնքել, թե՞ կամքի դրսևորում է

Տարոն Սիմոնյան. Փաստաթուղթը սպառնալիքի՞ տակ եք կնքել, թե՞ կամքի դրսևորում է
09.12.2020 | 20:44

Փաստաթուղթը սպառնալիքի՞ տակ եք կնքել, թե՞ կամքի դրսևորում է՝ հարցրեց ԼՀԿ խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը Նիկոլ Փաշինյանին՝ նկատելով, որ ստորագրվել է փաստաթուղթ, որը մի քանի դրվագով խախտում է միջազգային իրավունքն ու ՀՀ Սահմանադրություն, բացի այդ՝ մեր օրենսդրությամբ սահմանված կարգով ուժի մեջ չի մտել, բայց իրագործվում է:

Ի պատասխան՝ Փաշինյանը նկատեց, որ փաստաթղթի ստորագրման հանգամանքներով պայմանավորված պարզաբանումներ տվել է և ավելացնելու նոր բան չկա: Նա, դիմելով պատգամավորին, նաև նկատեց. «Ձեր խոսքում հակասություն կա, որովհետև մի կողմից ասում եք, որ իրավական փաստաթուղթ չէ, մյուս կոմից ասում եք, որ իրավական փաստաթուղթ է»: Փաշինյանն ընդգծեց, որ մեծագույն խնդիրն այն է, որ բոլոր գործընթացներում ՀՀ ժողովուրդը որևէ կերպ չկորցնի Հայաստանում իշխանություն ձևավորվելու, ազատ կամարտահայտման իր իրավունքը:
«ՀՀ-ում որևէ այլ երկրի լրատվամիջոց չէ, որ որոշում է, թե ով է ՀՀ վարչապետը և չպետք է այդպես լինի: ՀՀ-ում ժողովուրդն է որոշում՝ ով է վարչապետը, պետք է շարունակի այդպես լինել», - ասաց Նիկոլ Փաշինյանը: Նա վերահաստատեց, որ փաստաթուղթը հրադադարի ու ռազմական գործողությունների դադարեցման մասին փաստաթուղթ է, որը ստորագրվել է՝ հաշվի առնելով տվյալ պահի իրադրությունը:


Վարչապետին արձագանքելով՝ Սիմոնյանը նկատեց. «Դուք իմ հարցին չպատասխանեցիք»:

Դիտվել է՝ 3378

Մեկնաբանություններ