Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

Պաշտպանության մասին օրենքում լրացումն ընդունվեց առաջին ընթերցմամբ

Պաշտպանության մասին օրենքում լրացումն ընդունվեց առաջին ընթերցմամբ
06.10.2020 | 21:38

ԱԺ-ն 99 կողմ ձայնով առաջին ընթերցմամբ ընդունեց Կառավարության ներկայացրած «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Նախքան քվեարկությունը հիմնական զեկուցող՝ ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը տեղեկացրեց, որ նախագծով առաջարկվում է պաշտպանության ոլորտում Կառավարության լիազորությունների շարքում ներառել նաև հանրապետության տնտեսության զորահավաքային պլանը հաստատելու իրավասությունը: Ըստ Բալայանի՝ ներկա փուլում գործում է հանրապետության նախագահի հրամանագրով հաստատված համապատասխան պլանը։ Նա ընդգծեց՝ նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի Կառավարության որոշմամբ հաստատել հանրապետության տնտեսության զորահավաքային նոր պլան, ինչն առավել արդիական է՝ Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած ռազմական գործողությունների և Հայաստանում հայտարարված ռազմական դրության պայմաններում: Փոխնախարարի խոսքով՝ Կառավարությունն առաջարկում է նաև օրենքի նախագծի ընդունումը համարել անհետաձգելի և քննարկել 24- ժամյա ռեժիմով։ Բալայանի փոխանցմամբ, հանրապետության տնտեսության զորահավաքային պլանն արդեն մշակված և համաձայնեցված է Էկոնոմիկայի նախարարության հետ:

Դիտվել է՝ 3069

Մեկնաբանություններ