Այս ամենը բարձրյալ Աստծու ուխտի Գիրքն է և Օրենքը, որ մեզ պատվիրեց Մովսեսը իբրև Հակոբի ժողովուրդների ժառանգություն։ Նա իմաստությունը հեղում է Փիսոն գետի նման և ինչպես Տիգրիսը` նորահաս բերքի օրերին։ Նա գիտությունը լցնում է Եփրատի նման և ինչպես Հորդանանը` հնձի օրերին։ Նա խրատը սփռում է իբրև լույս և տարածում ինչպես Գեհոնը` բերքահավաքի օրերին։ Նրան չհասցրեց ճանաչել առաջին մարդը, նրան չքննեց վերջինը ևս, քանզի նրա խոհամտությունը ծովից անհուն է, և նրա խորհուրդը խոր է մեծ անդունդներից ավելի։
Սիրաքի իմաստությունը 24. 32-39