Աստվածաշունչ մատյանից
19.06.2020 | 00:01
Իմաստուն մարդը ամեն ինչում զգույշ կլինի և մեղքի ժամանակ կխուսափի բազում հանցանքներից։ Ամեն խելամիտ մարդ ճանաչում է իմաստությունը և գոհություն կտա նրան, ով գտել է այն։ Խելամիտ խոսքերով իրենք էլ են իմաստնանում և ճշմարիտ ու տեղին առակներ բերում։ Որդյա՛կ, անձնատուր մի՛ եղիր հեշտասիրությանը և թշնամիներից ոտնակոխ չես լինի։ Մի՛ ուրախացիր փափուկ կյանքով և մի՛ կապվիր դրա հետ։
Սիրաքի իմաստությունը 18.27-32
Մեկնաբանություններ