Աստվածաշունչ մատյանից
09.06.2020 | 00:04
Յուրաքանչյուր մարմին միանում է իր տեսակին, և յուրաքանչյուր մարդ հարում իր նմանին։ Ի՞նչ հարաբերություն կարող է լինել գայլի և գառան միջև։ Ի՞նչ խաղաղություն կարող է լինել բորենու և շան միջև, և ի՞նչ խաղաղություն՝ հարուստի և աղքատի միջև։ Առյուծների որսը անապատի վայրի էշերն են, այդպես էլ հարուստների կերակուրը աղքատներն են։ Հպարտի համար արգահատելի է խոնարհությունը, այդպես էլ հարուստի համար արգահատելի է աղքատը։
Սիրաքի իմաստություն 13. 20-24
Մեկնաբանություններ