Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

ԱԺ նիստի սկզբին Լիլիթ Մակունցը խմբակցության անունից 20 րոպե ընդմիջում խնդրեց

ԱԺ նիստի սկզբին Լիլիթ Մակունցը խմբակցության անունից 20 րոպե ընդմիջում խնդրեց
03.06.2019 | 13:01

Ազգային ժողովը շարունակում է հերթական նիստի աշխատանքները։ Քվեարկության կդրվեն շաբաթվա վերջում քննարկված նախագծերը։ Այնուհետև ԱԺ-ն կշարունակի քննարկել օրակարգում մնացած հարցերը։ ԱԺ օրակարգի հարցերից է «ՀՀ կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը (Գնաճի հաղորդում)»։ Տարեկան հաղորդումից հետո քննարկման կդրվեն ««Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ՀՀ ջրային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» և այլ օրենքի նախագծեր։


ԱԺ նիստի սկզբին, նախքան պատգամավորները կանցնեին քննարկված հարցերի քվեարկությանը, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը վարման կարգով ելույթ խնդրեց, երբ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը հայտարարեց կառավարության կողմից ներկայացված քերակատարողական հըիմնարկում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը: «Իմ քայլը» խմբակցությունը քվեարկությունից առաջ խնդրում է 20 րոպե ընդմիջում»,-ասաց նա:


ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ընդմիջում հայտարարեց:

Դիտվել է՝ 1885

Մեկնաբանություններ